HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ահմեդ Դավութօղլուն ստե՞լ է

Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում` ներկայացնելով հայ-թուրքական արձանագրությունները եւ Թուրքիայի արտգործնախարարության աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմային, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ «Անցած ամիս, որ նախապես տեղի չէր ունեցել, մի ռազմական խումբ, գնալով Լաչին, ուսումնասիրեց Լաչինը, եւ քննարկեցին թե հարցի լուծման ժամանակ միջազգային իրավունքով ինչ ծավալ է ունենալու Լաչինի միջանցքը: Սա, ինչպես նշում են մեր ադրբեջանցի եղբայրները, շատ կարեւոր քայլ է եւ տանում է հարցի լուծմանը»: Հարցի առնչությամբ «Հետքը» փորձեց պարզաբանումներ ստանալ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանից: Մեր այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է վերը նշվածը, Դավիթ Բաբայանը պատասխանել է, որ նման բան տեղի չի ունեցել, եւ այդ մասին ոչ մի տեղեկություն չունեն: Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը հերքող համարյա նույն միտքն է հեռախոսազրույցում հայտնել նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը` շեշտելով, որ նրանք նման խմբի հետ չեն հանդիպել, չեն տեսել ու որեւէ տեղեկություն չունեն այդ մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter