HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պանորամա»-ի գրասենյակից կատարված գողությունը բացահայտվել է

kalanqԱնցյալ տարվա մայիսի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մովսես Խորենացու թիվ 34/Բ հասցեում գտնվող «Պանորամա» լրատվական գրասենյակից կատարվել է գողություն: Պարզել էր, որ պատուհանի վանդակաճաղը կոտրելու միջոցով գրասենյակից գողացել են համակարգչի մոնիտոր, 2 պրոցեսոր, հեռախոսի 1 ապարատ և 1 ֆոտոխցիկ՝ պատճառելով 350 հազար դրամի նյութական վնաս: «Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սուրեն Մ.-ին, 1986 թ. ծնված Հարություն Մ.-ին և 1987 թ. ծնված Գևորգ Ղ.-ին, որոնք խոստովանել են, որ նշված գողությունը կատարել են իրենք` 1984 թ. ծնված Հարություն Կ.-ի հետ միասին: Ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter