HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

22-10_HAKՀոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է « Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջեւ է բերում հարյուրավոր մարդկանց` բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ:Դատավարական կամայականությանը գումարվում ոստիկանական կամայականությունը: Վերջիններս, իրենց « բակային հրամանատարների» գլխավորությամբ փորձում են իրենք որեշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն: Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որեւէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որեւէ կոչ: Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց: Ոստիկանությունը հոկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում եւ Սահմանադրական դատարանի մոտ բռնությունների է դիմել նաեւ քաղաքացիների մի խմբի նկատմամ, ովքեր «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման: Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանազանցության այսօրինակ փաստերը` ում նկատմամբ էլ որ դրանք դրսեւորվեն եւ համարում է, որ ոստիկանության ասպիսի վարքագիծը մատնում է այն սարսափը, որ ունի վարչախումբը եւ անձամբ Սերժ Սարգսյանը սեփական ժողովրդից: Կոնգրեսը նաեւ կոչ է անում բոլորին` ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, ինչը մեր պայքարի համար իր նշանակությամբ նույնքան կարեւոր է, որքան հանրահավաքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter