HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ըստ բուքմեյքերների` Հայաստանը կարող է հաղթել մանկական «Եվրատեսիլ-2009»-ում

23-10_EurovisionՆոյեմբերի 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կկայանա մանկական «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթը, որին մասնակցելու են 13 երկրներ: «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակն արդեն իր կանխատեսումներն է արել մրցույթում հաղթելու հնարավորությունների վերաբերյալ, համաձայն որի` Հայաստանը կարող է դառնալ այս տարվա հաղթողը: Ամենաբարձր գործակիցն ունի մրցույթը հյուրընկալող երկիրը` Ուկրաինան, որն այս տարի ներկայացնելու է հայազգի Անդրանիկ Ալեքսանյանը (Նրա մասին կարդացեք` Ուկրաինայի վարչապետը կֆինանսավորի հայ երգչի վիրահատությունը): «Վիվառո»-ի ցուցակում Անդրանիկին հաջորդում են Նիդեռլանդների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: 23-10_Luara-Hayrapetyan@Իսկ Հայաստանը հաղթելու հավանականություն ունեցող երկրների ցուցակում Բելգիայի հետ կիսում է 4-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը ներկայացնում է 11-ամյա Լուարա Հայրապետյանը` «Բարսելոնա» երգով: Նշենք, որ Բուքմեյքերների կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են, թեեւ գործակիցները հաշվարկելիս հաշվի են առնվում նախորդ տարիների փորձը, ներկայացված երգի որակն ու կատարողի իմիջը: Ըստ այդ կանխատեսումների` այս տարի հաղթելու ամենաքիչ հնարավորությունն ունի Մալթան, որը սովորաբար վերջին հորիզոնականներն է զբաղեցնում «Եվրատեսիլում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter