HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պեպոյի բարաթը» գտնվել է

Վերջապես գտնվել է «Պեպոյի բարաթի» նման հեղինակություն ստացած փաստաթուղթը Ըստ  «Սիլ Կոնցեռնի» տարածած մամլո հաղորդագրության՝ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ փաստաբանները լրատվամիջոցներին են տրամադրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դրամարկղի մուտքի թիվ 15 օրդերի պատճենը, ըստ որի «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը 19.02.2009թ. կանխիկ ԴԱՀԿ ծառայություն է վճարել 4.219.432.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նույն ԴԱՀԿ ծառայության թիվ 17 ելքի օրդերի պատճենը, ըստ որի նույն ներկայացուցիչը 02.04.2009թ. 4.219.432.000 ՀՀ դրամը ետ է ստացել` առանց համապատասխան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի: Այս նյութերն ի վերջո տրամադրվեցին այն ժամանակ, երբ Բջնի ընկերության նկատմամբ լուծարման վարույթ սկսվեց: Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչական դատարանում է արդեն երկար ժամանակ գտնվում վարչական գործն ըստ հայցի Բջնի ընկերության ընդդեմ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթի նյութեր տրամադրելը պարտավորեցնելու պահանջի մասին:  Նյութերը տրամադրվել են 20.10.2009թ. վեց հատորի տեսքով` ընդհանուր 2115 թերթ: Կատարողական վարույթի նյութերում մուտքի և ելքի օրդերների բնօրինակներ չեն եղել: Այդ մուտքի և ելքի օրդերների պատճեններն արդեն ավել մեկնաբանությունների տեղիք չեն տալիս: Սրանով պարզ է դառնում, որ գումարի փոխարեն փաստաթղթային մուտք և ելք է կատարվել: Այդ ահռելի գումարը, առնվազն պետք է բանկային փոխանցումով կատարվեր: Իսկ վճարվելուց հետո էլ ԴԱՀԿ ծառայությունը առնվազն պետք է սպասեր, որ աճուրդն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը մտներ օրինական ուժի մեջ, որից հետո նոր գումարը վերցներ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը պետք է ղեկավարվեր ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի N 1408-Ն որոշմամբ հաստատված դրամարկղային գործառնությունների իրականացման կարգով: Եվ ինչ հետաքրքիր վիճակ է ստացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության այս հապճեպ քայլից հետո, «գումարը» հետ է վերադարձվել, իսկ «Բջնի» ընկերության անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դեռևս գրանցված էր «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության անունով, ինչը շատ երկար ժամանակ այդպես էլ մնացել էր: Ինչպես տեսնում ենք ապօրինությունը ապօրինության հետևից է կատարվում: Փաստաբանները մտադիր են համապատասխան հարցումներ ուղղել իրավասու մարմիններին, պարզելու համար, թե ինչ հիմքերով է այդ գումարը կանխիկ վճարվել, այդ ծավալի գումարն իրոք վճարվել է, ով է վճարել, ով է ընդունել և ինչու է ԴԱՀԿ ծառայության դրամարկղում այդ գումարը 1,5 ամսից ավել պահվել և որտեղ է պահվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter