HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիրո Մանոյան. «Թուրքիան պետք է շրջափակումը հանի, բայց Հայաստանը դրա համար ոչ մի գին չունի վճարելու»

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Թուրքիան մինչև ապրիլի 24-ը չի վավերացնի արձանագրությունները, եթե մինչ այդ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության չգան Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ:

«Այս ամբողջ իրարանցումը ժողովրդի մոտ մի բան է հաստատել, որ այո, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ պետք է լինեն, և Թուրքիան պետք է շրջափակումը հանի, բայց Հայաստանը դրա համար ոչ մի գին չունի վճարելու: Դա Թուրքիայի պարտավորությունն է, պիտի անի»,- ասաց Կիրո Մանոյանը այսօր «Հայացք» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ: Դաշնակցությունը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանը չպետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները` առանց սպասելու, թե Թուրքիայում ինչպես կվարվեն: Բանախոսի դիտարկմամբ, այս արձանագրությունները երկու երկրներում տարբեր կերպ են ընկալվում, հատկապես սահմանի ճանաչման հարցի շուրջ, և 180 աստիճան տարբերությունը երկու երկրներից հնչած մեկնաբանություններում ցույց են տալիս, որ արձանագրությունները չպետք է վավերացվեն: Անդրադառնալով Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին` Կիրո Մանոյանը նշեց, որ պետք է երկրի նախագահը, խորհրդարանը, արտգործնախարարը քայլեր ձեռնարկեն` Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ակտիվացնելու համար, և հիմա պետք է ցույց տան, որ Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության համար օրակարգային հարց է: «Մերոնք պետք չէ այլևս լռեն: Եվ լսումների ժամանակ արտգործնախարարը ասում էր, որ ուզում եք օրը հինգ անգամ ասեմ, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի: Չէ, մեկ անգամ թող ասի, բայց  ճիշտ ժամանակին և ճիշտ մարդուն, ոչ թե գնա առանձին ու հայլու առջև դա ասի»,- հիմնավորեց Կիրո Մանոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter