HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քաղաքացիական լրագրության զարգացման փորձեր` Ղարաբաղում

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում մեկնարկեց «Քաղաքացիական լրագրություն»  դասընթացը` ռադիո  լրագրողների եւ քաղաքացիական հասարակության  անդամների համար: Սեմինարին մասնակցում են չորս ռադիոլրագրող Հայաստանից (Ռադիո Հայ Երեւան, Ռադիո Հայ Գյումրի, Ռադիո Միգ Վանաձոր, Հանրային Ռադիո) եւ չորս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Լեռնային Ղարաբաղից: Սեմինարն անց են կացնում Ինտերնյուս Հայաստանի աշխատակից Գեղամ Վարդանյանն ու ՊԽԼԻ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Մուրադյանը: Սեմինարի նպատակը լրագրողներին եւ ակտիվ քաղաքացիներին հրապարակային տեղեկություն տարածելու գործիքների հետ ծանոթացնելն է, որոնց միջոցով նրանք կարող են իրենց խնդիրներն ու ձայնը համացանցում ավելի լսելի դարձնել: Սեմինարի երկրորդ օրը մասնակիցները կայցելեն Ստեփանակերտի` փախստականներով բնակեցված հանրակացարաններից մեկը` տեղում ծանոթանալու նրանց պայմաններին, տեղեկատվություն հավաքելու, փախստականներից հարցազրույցներ վերցնելու նպատակով: Այնուհետեւ պատրաստած նյութերը կտեղադրեն իրենց անհատական բլոգներում: Սեմինարի շրջանակներում ցուցադրվելու են նաեւ Սեդա Մուրադյանի վավերագրական «Տնից` տուն» ֆիլմը, որը պատմում է Ղարաբաղյան պատերազմից առաջ ստեղծված լարված իրավիճակում Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի, եւ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մասին, որոնք փոխանակել են իրենց գյուղերն ու խոստացել միմյանց`չքանդել գյուղերում թողած գերեզմանները, եւ «Ինտերնյուս Հայաստան» կազմակերպության «Կովկասյան զարմուհին» ֆիլմը: Սեմինարն իր աշխատանքները կավարտի հոկտեմբերի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter