HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացի 6 հիմնական մրցանակներից, կլինեն նաև խրախուսիչ նվերներ

Քնար Բաբայան b-engibaryan_23.10.09Խոստանում են Հայաստանում «Ծրագրավորման բաց մրցույթ»-ի կազմակերպիչները «Ծրագրավորման բաց մրցույթը» առաջին անգամ մեկնարկել է 2003թ. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համատեղ ջանքերով: Մեկնարկից հետո ծրագրին աջակցելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ կառավարությունը, որն արդեն երրորդ տարին է մասնակում է ծրագրին: Չնայած ծրագիրը պարբերական  բնույթ է կրում, այնուամենայնիվ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի(ՁԻՀ) տնօրեն Բ. Ենգիբարյանի խոսքերով` նրանք փորձում են ամեն անգամ մի նորամուծություն մտցնել, մասնավորապես` ապահովել համաշխարհային համբավ ունեցող կազմակերպությունների մասնակցությունը: Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում ասուիլիսը նվիրված էր Հայաստանում կայանալիք «Ծրագրավորման բաց մրցույթ-2009» միջոցառմանը: «Նման հայտնի կազմակերպությունների մասնակցությունը ոչ միայն նոր շունչ է հաղորդում մրցույթին, այլև նոր գիտելիքներ ու ուժ է փոխանցում մրցույթի մասնակիցներին»,-ասաց Բագրատ Ենգիբարյանը: Մրցույթն արդեն հայտարարված է, վերջնաժամկետը նոյեմբերի 16-ն է, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ծրագրավորողները: Մինչև նոյեմբերի 18-ը կկատարվի մասնակիցների առաջին ընտրությունը, որից հետո` նոյեմբերի 22-ին էլ նախատեսվում է ծրագրի առաջին` անհատական փուլի մեկնարկը: Բացի երեք հիմնական հաղթողներից, լավագույն երեսուն միավորներ հավաքողները կմասնակցեն ՏՏ «Ծրագրավորողների ճամբարին», որն ամեն տարի անց է կացվում Հայաստանի տարբեր վայրերում: Այս տարի կազմակերպիչները նպատակահարմար են գտել Ծաղկաձորը: Կա ևս մեկ ավանդույթ, ըստ որի ամեն տարի ինչ-որ ընկերություն հանդես է գալիս գլխավոր կազմակերպչի դերում: Այս տարի «Microsoft»-ը կկազմակերպի ճամբարի բովանդակային ծրագիրը և կաջակցի զարգացնելու կոնկրետ 30 մասնագետների ունակությունները: ՁԻՀ-ի տնօրենի խոսքերով` մեկշաբաթյա ճամբարից հետո 30 մասնագետները երեքական հոգով 10 թիմ կկազմեն և կմասնակցեն թիմային մրցույթին` պայքարելով երեք մրցանակային տեղերի համար: Ինչ վերաբերում է մրցանակային ֆոնդին, ապա Բագրատ Ենգիբարյանի խոսքերով, բացի վեց հիմնական միցանակներից, կլինեն նաև խրախուսիչ մի շարք նվերներ: Անհատական մրցույթում առաջին տեղի համար նախատեսված է մրցանակ 300 հազար դրամ, երկրորդ տեղի համար` 200 հազար դրամ և երրորդ տեղի համար` 100 հազար դրամ: Թիմային մրցույթում էլ առաջին տեղը` 450 հազար դրամ է, երկրորդը`300 հազար դրամ, երրորդը` 150 հազար դրամ: Բացի դրամական պարգևներից ծրագրին աջակցող մի շարք ընկերություններ նվերներ կհանձնեն մասնակիցներին: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն պետ  Վաչե Կիրակոսյանն իր հերթին կարևորեց ծրագրի նշանակությունը և անհրաժեշտությունը: v-kirakosyan_23.10.09«Վերջերս  ՀՀ կառավարության ընդունել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման» հայեցակարգ, որը որոշ նպատակներ է հետապնդում: Այդ ամենին հասնելու համար ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է բարձր որակավորում ունեցող մեծ քանակությումբ մասնագետներ: Նրանց միջոցով էլ նախատեսվում է տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտը նոր որակի ու մակարդակի հասցնել: Իսկ ծրագրավորման նմանատիպ մրցույթը լավագույնս է նպաստում իրականացնել դրանք»,-ասաց Վաչե Կիրակոսյանը: g-barsexyan_23.10.09Հայաստանում «Microsoft»-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ինքնանպատակ չհամարեց ընկերության աջակցությունը ծրագրին` ասելով, որ մրցույթը մեծապես կօգնի Հայաստանում ոլորտի ներուժը զարգացնելուն: Բագրատ Ենգիբարյանի հավաստմամբ` ամեն տարի ծրագրի մասնակիցների առավելագույն թիվը 400 հոգի է, իսկ միջինը` 200 հոգի: Հիմնականում հաղթողները 2-3 անգամ անընդմեջ մասնակցած ծրագրավորողներն են: Ծրագրի նպատակներից է  մրցույթի մասնակից ծրագրավորողների ակումբ ստեղծել, իսկ հետագայում էլ` հավանաբար 2010թ., Հայաստանում կազմակերպել ծրագրավորողների գիտաժողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter