HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ պատանիները նվաճեցին մրցանակային տեղերը

23_10-hecaniv Նախօրեին Ալավերդիում մեկնարկեց  «Ախթալա, Բարեկամության կամուրջներ» հեծանվորդների միջազգային մրցաշարը: 23_10-hecaniv1 Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, հեծանվորդների միջազգային եռօրյա մրցաշարը, այնուհետև հոկտեմբերի 25-ին Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցու բակում կայանալիք խորովածի հանրապետական մրցույթն անցկացվում է «Հյուսիսային դարպաս» տուրիստական ծրագրի շրջանակներում, որի համար Ախթալայի քաղաքապետարանը բարերարների աջակցությամբ տրամադրել է  40 հազար ԱՄՆ դոլար, որից մրցանակային ֆոնդի համար` 3 հազար դոլար: 23_10-F-VardanyanՄիջազգային կարգի մրցավար Ֆելիքս Վարդանյանն ասաց, որ մրցաշարին մասնակցում են թվով 38 մարզիկներ, այդ թվում Պարսկաստանից` 1,  Վրաստանից` 2, Մոլդովայից 1  և Հայաստանը ներկայացնող 3 թիմեր: Վերջինս Հայաստանի հավաքականն է, որի մեջ ընդգրկված են Երևանի, Վանաձորի, Աբովյանի և այլ քաղաքների լավագույն հեծանվորդները: «Մրցապայքարի երթուղով հեծանվորդները 12 շրջապտույտ  են կատարելու  Ալավերդու Թումանյան փողոցով, Էնգելս թաղամասով և կենտրոնական մայրուղով, ապա բարձրանալու են Հաղբատ, որի եկեղեցամերձ հրապարակում լինելու է վերջնագիծը»,- ասաց Ֆ. Վարդանյանը: Վերջինս մրցաշարի նախապատրաստական աշխատանքները գնահատեց բավարար: Մարզիկների անվտանգությունն ապահովելու նպատակով մրցավայրում էին գտնվում Ալավերդու առողջապահական կենտրոնի շտապօգնությունը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությունը: Ըստ պրն Վարդանյանի` մրցաշարին Հայաստանը լուրջ կազմով է ներկայացել և կզբաղեցնի առաջատար տեղեր: Միջազգային կարգի մրցավարը նաև հայտնեց, որ մրցաշարի համար նախատեսված ճանապարհները, որոշ հատվածներում բավարար է, սակայն նրա կարծիքով` կան նաև երթուղու որոշ հատվածներ, որոնք չեն բավարարում միջազգային նորմաներին, սակայն  պրն Վարդանյանը գտնում է, որ առաջին անգամվա համար այն կարելի է բավարար համարել: Հեծնավորդների միջազգային մրցապայքարում ընգրկված են 16-23 տարեկան մարզիկներ: Մինչ մրցապայքարի սկսվելը մարզիկներին ողջունեցին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը և Հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին: 23_10-hecaniv2 Ժամը 15:00-ին տրվեց մրցապայքարի մեկնարկը:  Հեծնվորդներդների մրցումները  անցան առանց միջադեպերի: Հաղպատի եկեղեցական համալիրի մերձակա հրապարակում ամփոփվեց մրցապայքարի առաջին օրվա արդյունքները: Պատանիների մրցապայքարում մրցանակային 1-3-րդ տեղերը գրավեցին  Հայաստանի հավաքականի անդամները: Հովհաննես Հովհաննիսյանը նվաճեց 3-րդ, Էդվարդ Մաթևոսյանը` 2-րդ, Մհեր Մկրտչյանը` 1-ին տեղը: Մեծահասակների մրցապայքարում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրին Իրանի հավաքականի մարզիկները, որոնցից 3-րդ տեղը գրավեց Մեծամա Մելին, 2-րդը` Խոսեյն Ալիզադեն և 1-ին տեղը` Համեդ Ջանադը: Մրցապայքարի 2 փուլը կսկսվի այսօր` առավոտյան ժամը 11:00-ին, որի վերջնագիծը սահմանված է Օձունի եկեղեցու բակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter