HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարության արձագանքը՝ Վայքի ծննդատանը ծնված երեխայի մահվան կապակցությամբ

Վայքի ծննդատան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունը մասնագիտական ուսումնասիրություն իրականացնելու գործընթացի նկատմամբ ամենօրյա շարունակական հսկողություն է սահմանել ինչպես երեխայի բուժման, այնպես էլ դեպքի կապակցությամբ:

Ցավոք, չնայած ձեռնարկված միջոցառումներին, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, և 04.09.2011թ.՝ ժամը 03:25-ին, մահ է արձանագրվել: Առավոտյան դիակը տեղափոխվել է մանկական ախտաբանաանատոմիական կենտրոն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով դիահերձում կատարելու համար:

Այս պահին հանձնաժողովը՝ ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Կարեն Կոստանյանի ղեկավարությամբ, գտնվում է Վայքի ծննդատանը՝ դեպքի հետ կապված հանգամանքները տեղում պարզելու և բուժհաստատությունում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը գնահատելու նպատակով:

Հաշվի առնելով, որ դեպքը իրավապահ մարմինների վարությում է, և այդ կապակցությամբ նյութերը գտնվում են նախնական քննության փուլում, օրենսդրությունը պահանջում է մահվան դեպքի ուսումնասիրություն՝ դատաբժշկական փորձաքննության ճանապարհով, որի իրականացումը հնարավոր է գործը վարող մարմնի, տվյալ դեպքում Վայքի քննչական բաժնի համապատասխան որոշմամբ: Վերջինս, ըստ նախնական պայմանավորվածության, կստանանք առաջիկա ժամերին: Դիահերձումը կկազմակերպվի վաղը:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ առողջապահության նախարարությունը իրավասու է նախնական քննության տվյալները հրապարակել միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

Հիշեցնենք, որ Վայքի ծննդատան դեպքի վերաբերյալ տեսանյութի՝ համացանցում հայտնվելուն պես առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ խնդիրը ուսումնասիրելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Երեխան ծնվել է Վայքի ծննդատանը, 14.08.2011թ. երեկոյան ժամը 11-ին, ծանր վիճակով, որի կապակցությամբ տեղեկացվել է գլխավոր մասնագետը, և արագ արձագանքման ծառայության միջոցով նորածինը մի քանի ժամվա ընթացքում տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական կլինիկա (ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված ընթացակարգին համապատասխան):

Նախարարի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանումների պաշտոնյաները եղել են «Մուրացան» համալսարանական կլինիկայում՝ տեղում իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ միջացառումներ ձեռնարկելու համար: Այս նպատակով Վայքի ծննդատնից պահանջվել են բժշկական փաստաթղթերի պատճենները՝ դեպքի վարման մասնագիտական գնահատման և համապատասխան եզրահանգման համար:

ՀՀ առողջապահության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter