Դեսպանը Սերժ Սարգսյանի անունից Իտալիայի նախագահին հրավիրել է Հայաստան
Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Իտալիայի համար, իսկ հայ եւ իտալացի ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` դեսպան Կարապետյանն իր հերթին շեշտել է Իտալիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Այդ նպատակով դեսպան Կարապետյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից հրավիրել է Ջորջիո Նապոլիտանոյին այցելել Հայաստան:
Դեսպան Կարապետյանը նախագահ Նապոլիտանոյի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացների վերջին զարգացումները:
Հաջողություն մաղթելով Հայաստանի դեսպանին` Իտալիայի նախագահը հույս է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա հայ-իտալական հարաբերությունների խորացման ու զարգացման գործում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել