Մերձդնեստրի պատվիրակությունն Արցախում է
Եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում է գտնվում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը` արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունն այսօր առավոտյան ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի ուղեկցությամբ եղել է Մեծ հայրենականի եւ ղարաբաղյան պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, ծաղկեպսակներ տեղադրել եւ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել նահատակներին:
Երեկ, մշակութային ծրագրի շրջանակներում, հյուրերը ծանոթացել են Տիգրանակերտում իրականացվող պեղումներին, ապա եղել Գանձասարի միջնադարյան վանքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել