Վատնման եղանակով հափշտակվել է մոտ 150 մլն դրամ. հարուցվել է քրեական գործ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՓԲ ընկերության տնօրենի կողմից վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Վանաձորի «Ավտոգենմաշ» ՓԲ ընկերության տնօրենը, ով հետագայում եղել է նաև նույն ընկերության հավատարմագրային կառավարիչը 2002-2004թթ. ընթացքում խախտելով «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի դրույթները, առանց լուծարման հանձնաժողովի որոշման, շուկայականից ակնհայտ ցածր գներով օտարել է ընկերությանը պատկանող, Վանաձոր քաղաքի ինժեներալաբորատոր մասնաշենքը, հողամասեր, շինություններ, արտադրամասեր, պահեստ, վարչական շենք, կաթսայատուն և կաթսայատան սպասարկման համար նախատեսված օժանդակ շինություններ, ծածկարան, կենցաղսպասարկման համալիրի շենքը:
Արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 150 մլն դրամ գումար:
«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար»,- հայտնում է Գլխավոր դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել