HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են բնապահպանության, 1 միլլիոն ադրբեջանցի փախստականների եւ 20 տոկոս «բռնագրավված» տարածքների հարցերը

Քնար Բաբայան Այսօր «Հայելի» ակումբի հյուրեր ԱԺ «Հանրապետական » խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը խոսեցին Սևծովյան տնտեսակական խորհրդարանական վեհաժողովի և Ռուսաստանի պետդումայում քննարկուների մասին: Սևծովյան տնտեսական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում  տեղի ունեցան երկու նիստ.առաջինում  ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին տնտեսական հարցեր, երկրորդը նիստը նվիրված էր  բնապահպանական հարցերին: 26.10.09Գ.Մինասյանի պատմեց, որ բնապահպանությանը  վերաբերող հարցերի քննարկման ժամանակ տեղի ունեցավ միջադեպ:  «Վեհաժողովում Ադրբեջանի ներկայացուցիչ տիկին Ալիևան իր ելույթում անդրադարձավ  նաև մեկ միլլիոն ադրբեջանցի փախստականների և 20 տոկոս, ինչպես իրենք են ասում, զավթյալ տարածքների հարցերին»: Նախապես ելույթի համար գրանցված չլինելով ` Գ.Մինասյանը խոսքի իրավունք խնդրեց և ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ասաց, որ «քանի անգամ էլ սուտը բարձրաձայնես, այն երբեք ճշմարտության չի դառնա: Ղարաբաղի դեպքում միակ ճշմարտությունը այն է, որ Ղարաբաղն, ընդդիմանալով ադրբեջանական ագրեսիային, ձեռք բերեց իր անկախությանը»: Սևծովյան տնտեսական խորհրդարանական վեհաժողովի ընթացքում թուրք իշխանամետ և ընդդիմադիր ներկայացուցիչների հետ քննարկումներից Գ.Մինասյանը պարզեց, որ Թուրքական ընդդիմությունը կտրականապես դեմ է արձանագրությունների վավերացմանը` ելնելով  Ադրբեջանին վնաս չպատճառելու գաղափարից: «Ինչ վերաբերում  իշխանության ներկայացուցիչներին, ապա ինձ հավաստիացրին, որ ամեն ինչ կարվի արձանագրությունների վավերացման համար`որպես ապացույց վկայակոչելով թուրքական ներկայիս իշխանության`զրո  խնդրիր հարևանների հետ քաղաքականությունը »,-ասաց Գ.Մինասյանը: Թուրք գործընկերոջ այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանն առաջինը վավերացնի արձանագրություները, պրն. Մինասյանը պատասխանեց, որ  Հայաստանն այդ խնդրին կանդրադառնա Թուրքիայում այն վավերացումից հետո: «Թուրքիա եւ թուրքական դիվանագիտություն բառակապակցությունը մեզ վստահություն չի  ներշնչում և, ըստ իս, միայն գործնական քայլը կստիպի վստահել Թուրքիային և մեր կողմից վավերացնել արձանագրությունները»,- ասաց Գ. Մինասյանը: Ինչպես պատմում  է  Գ. Մինասյանը Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Հաջիևը գտնում է, որ հայ-թուրքական փոխհարաբերությունների  բարելավումը կազդի թուրք-ադրբեջանական հարաբերություններին` Ադրբեջանին մղելով հետին պլան: Ամփոփելով հայ-թուրքական հարաբերությունների հարցը` Գ. Մինասյանը վստահեցրեց, որ բարիդրացիական հարաբերությունները ձեռնտու են եւ Հայաստանին, եւ Թուրքիային` հավելելով, որ ամենից շատ կշահի Ադրբեջանը` հնարավորություն ունենալով ազատվել առկա պատրանքներից, որոնք թույլ չեն տալիս խնդրին նայել իրատեսորեն: Վերջերս Մոսկվայում Ուսաստանի նախաձեռնությամբ պետդումայում կազմակերպվեց խորհրդարանական քննարկումներ՝ նվիրված հայ-ադրբեջանական հարաբերություններին: v-khachatryan_26.10.09«Հանդիպմանը մենք գնացել ենք կանխավ կողմնորոշված, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չի կանգնելու և ընդհանրապես մտադրություն չկար քննարկելու`ելնելով այն հանգամանքից, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները միանգամայն տարբեր գործընթացներ են»,- ասաց Աժ  «Ժառանգության» խմբակցության պատգամավոր, պետդումայի քննարկումների մասնակից Վարդան Խաչատրյանը: Պատգամավորի խոսքերով` ադրբեջանցիների կողմից ևս նման մտադրություն չի նկատվել`հետևաբար  հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող ոչ մի հարց չի շոշափվել, առավել ևս` քննարկվել: Քննարկումների ժամանակ առաջարկվեց շրջանցել նաև ռազմական հակամարտության խնդիրը` խոսելով միայն  հնարավոր հաշտեցման ուղիների մասին: Որպես հաշտեցման հնարավոր միջոց Վ. Խաչատրյանն առաջարկեց սահմանային առևտրի խնդիրներին դրական լուծում տալ և հնարավորության դեպքում Հայաստանի հյուսիսում (Ղարաբաղի հետ ոչ սահմանակից տարածքում) ստեղծել ազատ առևտրի գոտի` լուրջ  վերահսկվողությամբ: Առաջարկը պատգամավորի հավաստմամբ` վրդովվեցրեց  նախկին արցախաբնակ ադրբեջանցի ներկայացուցչին: Ինչ վերաբերում է հայ-թուրքական փոխհարաբերություններին և ստորագրված արձանագրություններին, ապա Վ. Խաչատրյանի կարծիքով այն  լի է վտանգներով և  Հայաստանը պետք դրանց վերապահումներով վերաբերվի: «Վավերացնելով արձանագրությունները` մենք ցեղասպաանության հարցում դիրքերի բավականին լուրջ զիջումը փոխում ենք թուրքական ժամանակավոր բաց, բայց  և ամեն վայրկյան տարբեր պատրվակներով  փակվող սահմանով»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter