HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետի եւ հսկողություն իրականացնող դատախազ կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ

20_04-genprocՈւսումնասիրելով Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հոկտեմբերի 24-ին հարուցել է քրեական գործ՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ Արմեն Պետրոսյանի կողմից 600 ԱՄՆ դոլար խոշոր չափի և գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի կողմից 500 ԱՄՆ դոլար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, ինչպես նաև «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձի դեպքի առթիվ: Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` ԱԱԾ-ի նախապատրաստած նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը, վճարային կեղծ քարտեր պատրաստելու մեղադրանքով Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից գտնվելով միջազգային հետախուզման մեջ, 2009 թ. օգոստոսի 26-ին Իրանից ժամանել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է  ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների կողմից և տեղափոխվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ: Հերոս Ներսսսյանի վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձևակերպման և նրան կալանքից ազատելու նպատակով հայրը՝ Բագրատ-Մասիհի Թեյմուրի Ներսսսյանը 2009 թ. սեպտեմբերի 7-ին հանդիպել է գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանին, որի հետ համաձայնության է եկել 12 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց որդուն կալանքից ազատելու վերաբերյալ: Ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանը Բագրատ Ներսսսյանին ուղարկել է «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի մոտ, որը Բագրատ Ներսսսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է 228 հազար դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար: Իսկ Լեռնիկ Խաչատրյանի պահանջով, վերջինիս կողմից ուղարկած, դեռևս չպարզված անձնավորության միջոցով Լեռնիկ Խաչատրյանին փոխանցել է 190 հազար դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, որից հետո Հերոս Ներսսսյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հերոս Ներսսսյանը 58 օր գտնվելով կալանքի տակ, 2009 թ. հոկտեմբերի 22-ին ազատվել է կալանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին որոշում: Կալանքից ազատվելուց հետո Հերոս Ներսսսյանն ու նրա հայրը 2009 թ. հոկտեմբերի 23-ին հանդիպել են  «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանին և պարտավորվել Լեռնիկ Խաչատրյանի հետ պայմանավորված հիշյալ 12 հազար ԱՄՆ դոլար գումարից 6000 ԱՄՆ դոլարը Կարո Զադոյանին տալ որոշ ժամանակ անց: Գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասի 2-րդ կետերի հատկանիշներով, քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը: Նույն օրը գլխավոր դատախազը կասեցրել է Լեռնիկ Խաչատրյանի լիազորությունները՝ մինչև քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը: Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետ Ա. Պետրոսյանը եւ պետի տեղակալ Կ. Զադոյանը, նույն հիմնարկի բուժսպասարկման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Գ. Ղավալբաբունցը,  ԻԻՀ քաղաքացիներ Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը եւ նրա հայրը ձերբակալվել են: ԱԱԾ քննչական վարչությանը հանձնարարվել է կատարել ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի մասով քրեական գործի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր դատավարական գործողությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter