HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արմեն Դարբինյանն ու Արա Հարությունյանը քննարկել են համագործակցության հարցեր

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր  ընդունել է Հայ-ռուսական  (սլավոնական) համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանին եւ նրան ուղեկցող անձանց: Ինչպես հայտնում են կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք Արցախ են ժամանել` ծանոթանալու հայկական երկրորդ հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ ճշտելու մի շարք ծրագրերի` իրենց մասնակցության հեռանկարները: Վարչապետը ներկայացրել  է պետական այն միջոցառումները, որ այժմ իրականացվում են տնտեսության  տարբեր ճյուղերում: Արմեն Դարբինյանը պատրաստակամություն է հայտնել` օժանդակելու, մասնավորապես, փոքր ու միջին բիզնեսի, ագրարային, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում արտասահմանյան ներդրումների ու ժամանակակից  մեխանիզմների ապահովման գործում: Ընդգծվել է Արցախում ցածր տոկոսադրույքներով վարկային նոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը: Հանդիպմանը  մասնակցում էին ԼՂՀ տնտեսական  զարգացման նախարար Բ.Բաբայանը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդ. Սանդոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter