Պահանջում են 2012թ. բյուջեում գիտության ֆինանսավորման մասնաբաժինը սահմանել բյուջեի ծախսերի առնվազն 3%-ի չափով
«ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավորությունները» սեմինար-քննարկման հայտարարությունը
Մենք` «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավորությունները» սեմինար-քննարկման մասնակիցներս, մտահոգված լինելով
-Հայաստանի գիտության ծայրաստիճան վատ վիճակով
- Գիտության հանդեպ իշխանությունների` անհարգալից և ոչ բանիմաց, իսկ հասարակության զգալի մասի` անտարբերվերաբերմունքով
-Գիտնականների ծայրահեղ ցածր աշխատավորձերով, որոնցով հնարավոր չէ հոգալ անգամ տարրական կենսականպահանջները
- ՀՀ ազգային և պետական շահերի իրացման` տնտեսության զարգացման, պաշտպանական կարողությունների հզորացման, ներհասարակական և արտաքին քաղաքական կարևորագույն մարտահրավերներին դիմակայելու գործում խորհրդայինտարիներից ժառանգություն ստացած հսկայական գիտական ներուժի` պետական ինստիտուտների ու նախ և առաջկառավարության կողմից չներգրավման հանգամանքով.
-Գիտության պահպանման, նյութատեխնիկական բազայի թարմացման, համաշխարհային նորագույն գիտելիքներին հասուդառնալու հնարավորությունների հաստատման համար հատկացվող միջոցների անընդունելի ցածր մակարդակով, որովհնաարվոր չէ ոչ միայն ապահովել գիտության զարգացումը, այլ նաև ներկա վիճակի պահպանումը
- Նոր գիտական կադրերի պատրաստման անհրաժեշտ նվազագույն չափաքանակների բացակայությամբ, որի արդյունքումգիտնականների միջին տարիքը Հայաստանում տարեցտարի աճում է` 2011թ. դրությամբ կազմելով 58 տ., ինչը նշանակում է,որ մոտակա տարիների ընթացքում այս ուղղությամբ համարժեք միջոցառումներ չձեռնարկելու դեպքում Հայաստանըֆիզիկապես կզրկվի գիտությունից
-Գիտության ֆինանսավորման և կառավարման ցածր արդյունավետությամբ և Հայաստանի գիտական համակարգումմիջազգային ստանդարտներին համապատասխանող չափորոշիչների չկիրառման հանգամանքով Դիմում ենք Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին և միավորումներին` կոչ անելով դրսևորել խնդրո առարկայինկատմամբ համարժեք և պատասխանատու վերաբերմունք և ընդունել հետևյալ առաջարկությունները.
- 2012թ. պետական բյուջում գիտության ֆինանսավորման մասնաբաժինը սահմանել բյուջեի ծախսերի առնվազն 3%-ի չափով` 2011թ. 1.2%-ի փոխարեն
- Բարձրացնել իշխանությունների կողմից գիտության արժևորման մակարդակը` տարատեսակ մրցանակների և խրախուսականայլ միջոցառումների, այդ թվում` միջազգային վարկանիշային և ինդեքսավորվող գիտական ամսագրերում տպագրվածհոդվածների համար դրանց հեղինակների նյութական խրախուսման իրականացման միջոցով` լայնորեն լուսաբանելով այդմիջոցառումները ԶԼՄ-ներով
- Համապատասխան օրենքներում փոփոխություններ մտցնելու ճանապարհով ազատել գիտական նշանակություն ունեցողներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից և մաքսերից
- Ապահեվել 2000 թ. ընդունված «թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը ամբողջծավալով - Ընդունել անկախ գիտական փորձաքննության մասին օրենքը
- Միջազգային չափորոշիչները, այդ թվում` ազդեցության գործակից ունեցող և ինդեքսավորվող ամսագրերում, ինչպես նաև ժողովածուներում տպագրված հոդվածների և դրանց վրա հղումների և համապատասխան վարկանիշ ունեցողհրատարակչություններում հրապարակվող մենագրությունների քանակը հիմք ընդունել գիտաշխատողների գործունեությանգնահատման համար:
- Գիտության և կրթության կառավարման գործում ներգրավել բանիմաց, հաճախ արտերկրյա բուհերից գիտության և կրթության կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաև այդ ոլորտում աշխատանքային լուրջ փորձ ունեցող մասնագետների։ Այն բանից, թե ինչպիսի արձագանք կցուցաբերեն վերը նշյալ քաղաքական ուժերը ներկայացված առաջարկների նկատմամբ, կախված կլինի Հայաստանի գիտական հանրության տարրական շահերի պաշտպանության և գիտության զարգացման խթանման առաքելությունը ստանձնած խմբի քաղաքացիական դիրքորոշումը:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը հիմնական շեշտը դրել է սոցիալական ցանցում թափանցիկ քննարկումների եւ մասնակիցների՝ սեփական նախաձեռնությամբ ծրագրերի առաջարկների վրա։ Սակայն նախաձեռնությունը, կարծես թե, այնքան է տարվել իշխանությունների հետ ուլտիմատումով խոսելու ոճով, որ ֆեյսբուքյան էջում արդեն տեւական ժամանակ ջնջում է կառուցողական բնույթի ցանկացած առաջարկ եւ մեկնաբանություն։
Նման խտրական վերաբերմունքի արժանացել են ինչպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակիցների, այնպես էլ բազմաթիվ այլ քաղաքացիների առաջարկներն ու մեկնաբանությունները։ Նախաձեռնողները հավանաբար ճշմարտությունը լսելու կամ այլակարծությունը հանդուրժելու համարձակություն չունեն։ Իսկ ճշմարտությունն այն է, որ գիտությունն ու գիտության մշակներն այնուամենայնիվ ուշադրության կենտրոնում են։ Եվ ինչպես պետական կառույցները, այնպես էլ շատ այլ կազմակերպություններ մշտապես օժանդակում են գիտնականներին իրենց տարբեր ձեռնարկումներում։
Մենք չենք ցանկանում թվարկել այն բոլոր ծրագրերը, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է երիտասարդ գիտնականներին աջակցելու եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությանն օժանդակելու համար։
Հավատացեք, այդ ծրագրերը բազմաթիվ են եւ ամեն քայլափոխի պետությանը գիտության նկատմամբ անտարբերության մեջ մեղադրողները դրանք շատ լավ գիտեն ու անձամբ իրենք էլ օգտվում են։ Պարզապես այդ ամենը խոստովանելու եւ գնահատելու համարձակություն է պետք»:
28.08.2011թ.
ք. Ծաղկաձոր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել