HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախորդ տարվա համեմատ Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աճել է 65 տոկոսով

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանն այսօր ասուլիսում ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ: Ըստ դրանց` այս տարվա 9 ամիսների ընթացքում Հանրապետությունում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 826 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 549-ի դիմաց: Աճը կազմել է 277 դեպք կամ 65 տոկոս, բացահայտումը՝ 84,6 տոկոս: «Բացահայտված հանցագործություններից 819-ը` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են (նախորդ տարի՝ 413), ընդ որում` դրանցից 329-ը կամ 39,9 %-ը` թմրամիջոցների իրացման դեպքեր են (նախորդ տարի 170 դեպք կամ 31 %): Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 826 հանցագործություններից 448-ը, կամ ընդհանուրի 54,3 %-ը, բաժին է ընկնում Երևանում արձանագրվածներին»,- տեղեկացրեց վարչության պետը` նշելով, որ գրանցված հանցագործություններից 247-ը կամ 30 %-ը հայտնաբերվել է իր կողմից ղեկավարվող վարչության կողմից, որոնցից 89-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են: «Ինն ամիսների ընթացքում Հանրապետությունում հայտնաբերվել և առգրավվել է 28 հազար 490,7 գրամ թմրամիջոց (նախորդ տարի` 20 հազար 34.7 գրամ), որից 5 հազար 29.2 գրամը (նախորդ տարի 1468,68 գրամ)` ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից»,- մանրամասնեց Հ. Պողոսյանը: ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների համագործակցության շրջանակներում՝ սեպտեմբերի 28-ից Հանրապետությունում անցկացվել է «Կանալ-2009» համալիր օպերատիվ միջոցառման առաջին փուլը, որի նպատակն էր կանխել մաքսանենգ ճանապարհով աֆղանական ափիոնի, կոկաինի և սինթետիկ թմրամիջոցների ներթափանցումը եվրասիական տարածաշրջան, պրեկուրսորների ապօրինի փոխադրումը Կենտրոնական Ասիա և Աֆղանստան, ինչպես և թմարամիջոցների ապօրինի վաճառքից ստացված եկամուտների օրինականացման կանխումը: ««Կանալ-2009» համալիր օպերատիվ միջոցառման ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 19 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 23 անձ (որոնցից 2-ը` օտարերկրացի), հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 567,4 գ տարբեր տեսակի թմրանյութ»,- ասաց բանախոսը: Ըստ նրա` օգոստոսի 20-ից սեպտեմբերի 15-ը Հանրապետությունում անցկացված «Կանեփ-կակաչ 2009» համատեղ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքում հայտնաբերվել ու ոչնչացվել է վայրի աճած 105,5 տոննա կանեփի եւ 72 կգ կակաչի կանաչ զանգված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter