HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոր Ժամանակներ»-ն արտգործնախարարից պահանջում է «հիմքերը»

28_10-A_karapetyanԻսկ Արամ Կարապետյանն իր զեկույցը փոխանցել է ԵԽԽՎ-ին «Նոր Ժամանակներ» կուսակցության վարչությունը քննարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից տարբեր առիթներով արված հայտարարություններն (մասնավորապես` 2009 թ.-ի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում հայ-թուրքական հարաբերու­թյուններին առնչվող զույգ արձանագրությունների քննարկման ընթացքում) այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի պաշտոնապես ճանաչել է  1921 թ.-ի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված հայ-թուրքական երկկողմ պայմանագիրը: «Վարչությունը պաշտոնական նամակով դիմել է արտգործնախարարին, որպիսզի վերջինս տրամադրի բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք ստեղծում են իրավական և դիվանագիտական հիմք` այդ հայտարարությունն անելու համար»,- տեղեկացնում է կուսակցության մամլո ծառայությունը: Աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը հոկտեմբերի 26-ին Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Մարիա Զեհեին  պաշտոնապես փոխանցել է ԵԽԽՎ-ին հասցեագրված իր զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակները` կապված 2008 թ. Մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած արյունալի դեպքերի և դրանց ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին իր սկզբունքային անհամաձայնության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter