Դեսպան Մելքոնյանը հանդիպել է Հանի Հելալի հետ
Նախօրեին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Հանի Հելալի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են 2009-2012 թթ. համար կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության միջկառավարական գործնական ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից, երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Եգիպտոսի բուհերի միջեւ անմիջական կապի հետագա զարգացման եւ փորձի փոխանակման շարունակականությունը: Հատկապես բարձր է գնահատվել Կահիրեի Համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը` որպես երկկողմ սերտ համագործակցության արգասիք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել