Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը կայցելի Հայաստան
Այսօր Հայաստան կժամանի Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ, OPCW, Organization for Prohibition of Chemical Weapons,) գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը (Rogelio Pfirter):
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, վաղը նախատեսված են Ռոխելիո Պֆիրտերի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել