HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եղնիկների» գործով ժամկետային զինծառայողին կալանավորել են

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է ԼՂՀ ՊԲ N զորամասի զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ժամկետային զինծառայողի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:

Նշենք, որ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ քննչական վարչությունը: 

Մեկնաբանություններ (2)

gayane
Որևէ ոլորտի կամ պաշտոյաի քննադատելու դեպքում Հայաստանի իշխանությունները բացատրում են, որ դա կազմակերպված է դրսից, ֆինանսավորվում է դրսից` հեղափոխություն իրականացնելու համար: Արդեն որերորդ դաժան սպանությունն է կատարվում բանակում, ապացուցելու համար, որ ՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԶԻՆՎՈՐԸ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է; Իժխանավորները երբևէ չեն մտածել, որ այս ամենի հետևում կանգնած են մութ ուժեր, որոնք ուզում են ներսից քանդել բանակը: Այսքան սպանություններից հետո ոլորտի ոչ մի պատասխանատու չպատժվեց, ոչ մի հանցագործության բացահայտում չբավարարեց հասարակությանը: Հիմա էլ, գործընթացից, իրավասուների պարզաբանումներից երևում է, որ գործը աշխատում են կոծկել, ուզում են մեկ-երկու ժամկետային ծառայողի և միջին սպայակազմի պատժելով գործը փակել: Հասարակությունը, ժողովուրդը շատ լավ գիտի, թե որ զորամասում ինչպիսի պայմաններ են և հաճախ, ավելի շուտ ծայրահեղ միջոցների դիմելով, պարտքի տակ ընկնելով, հանուն իրենց երեխաների կյանքի հազար ու մի միջոցների դիմելով ազատում կամ նորմալ զորամաս են ուղարկում երեխային: Մի~թէ պատասխանատուները չգիտե, իսկ եթե գիտեն, հշանակում է այս ամենը արվում է դիտավորյալ- բանակը բարոյազրկելու կամ գները բարձրացնելու նպատակով:
A.
orinak es kuzenai imanal patchar@ spanutyan,inchi chek manramasn grum.U IM KARZIKN E ZINVOR SPANOXIN MIANSHANAK MAHAPATIJ PITI TAN MIAIN MAHAPATIJ ,amenadajan patij@ ,mi erku hogu tenz patjen xelkner@ gluxner@ kga.Takankner,ete es txan kendani chi,irenk el iravunk chunen aprelu.Anizven drank,Inchi e mer azg@ eskan charazel.piti shan nman satkaznen dranz shaan nman.Amen mi zinvori mahvan lur@ kataxutyan e hasznum mez.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter