Հարցաքննվեց առաջին վկան
Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով այսօր հարցաքննվեց առաջին վկան` Վազգեն Սերոբյանը:
Վերջինս պատմեց, որ 2007 թ. հոկտեմբերի 23-ին տուն վերադառանլիս` բժշկական համալսարանին հարակից գետնանցումով բարձրանալիս, լսել է ցուցարարների ձայներ և մոտեցել «Ուրարտու» խանութին: Այստեղ տեսել է Նիկոլ Փաշինյանին` բարձրախոսը ձեռքին, այնուհետև` ոտքով ոստիկանության աշխատակցին հարվածելիս:
«Նիկոլն ասում էր` առաջ, հետ էթալ չկա»,- պատմեց վկան: Նա նաև ասաց, որ տեսել է, թե ինչպես են ցուցարարները թռուցիկներ բաժանում, և լսել է բարձրախոսով Նիկոլ Փաշինյանի ձայնը, բայց թե կոնկրետ ի՞նչ էր ասում, կամ արդյոք թռուցիկնե՞ր էին բաժանվածները, նա այդպես էլ չկարողացավ հստակեցնել:
«Նիկոլ Փաշինյանն ակտիվ էր, ժողովրդին առաջ էր բերում»,- շարունակեց վկան, բայց կրկին դժվարացավ ասել, թե Փաշինյանը դեպի ուր էր «առաջ բերում» ժողովրդին:
Վազգեն Սերոբյանի հարցաքննությունն այս պահին ավարտվել է. հայտարարվել է 10 րոպե ընդմիջում: Ընդմիջումից հետո կհարցաննքվի գործով անցնող մյուս վկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել