HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային Բանկը գնահատել է Հայաստանի գնումների համակարգը

Պետական գնումների համակարգի բարեփոխումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկը գնահատել է Հայաստանի գնումների համակարգը: Գնահատման արդյունքում կազմվել է հաշվետվություն, որը ներկայացնելու նպատակով օրերս միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և ձեռնարկատիրական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր շնորհանդես-քննարկում: Միջոցառման ընթացքում Համաշխարհային Բանկի փորձագետների և ՀՀ համապատասխան պաշտոնյաների կողմից ներկայացվել են գնահատման արդյունքները և Հայաստանի գնումների համակարգում կատարվելիք հետագա բարեփոխումները: Գնահատումն իրականացրած խմբի ղեկավար Նաշադ Խանը նշեց, որ թեև տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանի գնումների համակարգը գնահատվում է միջազգային չափանիշներին առավել համապատասխանող, սակայն ինչպես և ցանկացած այլ համակարգ, գնումների համակարգը ևս բարելավման կարիք ունի, մասնավորապես առաջարկվում են հետևյալ հիմնական փոփոխությունները` 1. ընդլայնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի կարգավորման դաշտը, դրանում ներառելով նաև բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումները, ինչպես նաև կոնցեսիայի և պետություն-մասնավոր հատված համագործակցության գործարքները. 2.  ստեղծել պետական և տեղական, այդ թվում գործադիր իշխանության այլ մարմիններից ու պաշտոնյաներից անկախ նումների բողոքարկման խորհուրդ, և վերջինիս վերապահել գնումների գործընթացների շրջանակներում ներկայացվող բողոքների քննման և որոշումների կայացման լիազորությունը. 3. ապակենտրոնացնել գնումների համակարգը և գնումների կատարման, այդ թվում գնման գործընթացների կազմակերպման լիազորությունները վերապահել պատվիրատուներին. 4. գնումներին կազմակերպությունների մասնակցությունը խթանելու նպատակով պարզեցնել գնման գործընթացները, մասնավորապես ներդնել մասնակիցների հետորակավորման գնահատման համակարգ. 5. ներդնել լիազոր մարմնի` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գնումների գործընթացի նկատմամբ հետհսկողության համակարգ: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի նումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ  Կ. Բրուտյանը նշեց, որ նշված առաջարկներն ընդունելի են և դրանք արդեն իսկ քննարկվել և ներառվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գնումների համակարգի բարեփոխումների» ռազմավարության մեջ: Միաժամանակ վարչության պետը տեղեկացրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջիկայում ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի փաթեթի նախագծեր, որոնցում կներառվեն նաև վերոհիշյալ առաջարկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter