HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վկան հավաստում է, որ մեկ անգամ է եղել ոստիկանությունում, բայց Փաշինյանի փաստաբանները նրան մի քանի անգամ են տեսել

n-pashinyan_28.10.09«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով, մասնավորապես 2007թ. հոկտեմբերի 23-ի մասով այսօր հարցաքննվեց նաև վկա Կարեն Գրիգորյանը: Նիկոլ Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը փորձեց ճշտել, թե վկան ինչ կապ ունի ոստիկանության հետ: Կարեն Գրիգորյանը պատասխանեց, որ որևէ կապ չունի: «Ինձ ճանաչում եք»,-շարունակեց պաշտպանը: Վկան հաստատեց, որ այո, քանի որ փաստաբանը նախկինում քննիչ է եղել: Վկայի ցուցմունքներով, ինքը հարցաքննվել է Կենտրոնի ոստիկանության քննչական վարչությունում` մեկ անգամ: Հարցաքննության ավարտին Ն. Փաշինյանի մյուս փաստաբանը` Լուսինե Սահակյանը հարցրեց, թե եթե մեկ անգամ է եղել ոստիկանությունում և մեկ անգամ էլ հարցաքննվել է, ինչպես են իրենք մի քանի անգամ տեսել վկային ոստիկանությունում տարբեր ժամանակներում: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հանեց փաստաբանի հարցը և թույլ չտվեց վկային պատասխանել դրան: Կարեն Գրիգորյանը պատմեց, թե ինքը այդ օրը ինչպես է հայտվել դեպքի վայրում, տեսել է Կորյուն փողոցում խմբված ժողովրդին, բարձրացել է գետնանցումի կիսապատին և այնտեղից տեսել կատարվող գործողությունները: Ընդ որում` վկան հիշատակեց, որ իր կանգնած տեղից երևում է Մաշտոցի պողոտան: Վկայի ցուցմունքներով` ինքը տեսել է Նիկոլ Փաշինյանին Կորյուն փողոցի ծաղիկների խանութի հարակից տարածքում: Տեսել է  նաև, թե ինչպես է նա ոտքով հարվածել «ինչ-որ ոստիկանի»: Սակայն փաստաբանի հստակեցնող հարցին, թե Փաշինյանը որ ոտքով և ոստիկանի մարմնի որ մասին է հարվածել, Կարեն Գրիգորյանը չհիշեց: «Միտումնավոր է անում, որ ինձ շարքից հանի»,-փաստաբան Լուսինե Սահակյանի հստակեցնող հարցերից նեղացած արտահայտվեց վկա Կարեն Գրիգորյանը: Կարեն Գրիգորյանը նաև նշեց, որ ինքը մեկ անգամ էլ եղել է ԱԱԾ-ում` նույն սենյակում, որտեղ եղել է նաև Նիկոլ Փաշինյանը իր պաշտպանի հետ: «Ես ուղղակի նստած էի, փորձում էին հարցաքննություն անել, հետո չկատարվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանը գոռում էր` «պայքար, պայքար մինչև վերջ»,-պատմեց վկան: Իսկ թե արձանագրություն կազմվել է, որ առերեսումը չի կայացել, վկան չգիտեր, բայց հաստատեց, որ ինքը ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրել է: Չնայած պատշաճ ծանութցմանը, այսօր չէր ներկայացել հոկտեմբերի 23-ի դեպքի մեկ այլ վկան` Վարդան Վարդանյանը: Հիշեցնենք, որ դատավարությունը լուսաբանող լրագրողների համար հատուկ սենյակ է հատկացված երկրորդ հարկում: Սակայն այսօր լրագրողներին հատկացված սենյակում բարձրախոսների հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով գրեթե անհնար էր լսել դատավարական պրոցեսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter