Հայտնաբերվել է անգիտակից վիճակում
Նախօրեին անձը չպարզված քաղաքացուց Հայաստանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի 44/3 շենքի թիվ 24 բնակարանի բնակիչը բնակարանում վայր է ընկել, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր մեկնած փրկարարները հարազատների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող, 1936 թ. ծնված Աննա Վարդանյանը:
Առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածը հանձնվել է շտապօգնության ծառայության աշխատակիցներին»,- տեղեկացնում է ՀՓԾ մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել