
Մարգար Օհանյանի աթոռն արդեն զբաղված է. նշանակվել է ՃՈ նոր պետ
ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը նշանակվել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ: Իսկ ոստիկանապետի նախորդ հրամանով Արսեն Գալստյանը ազատվել է ոստիկանության ներքին զորքերի Х զորամասի հրամանատարի պաշտոնից: Այս մասին «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը, որպես կասկածյալ, ձերբակալել էր Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել