HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՊՀ միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարը` նախագահականում

29_10-president1Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային: Ս. Սարգսյանը դրական է գնահատել Կոմիտեի գոյության 18 տարիների ընթացքում ծավալված գործակցության փորձը եւ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել մեր երկրի ավիացիոն անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունը: Նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, որ ավիացիան Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, ուստի ոլորտի զարգացման եւ ավիացիոն անվտանգության խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում են: Տատյանա Անոդինան Սերժ Սարգսյանին ներկայացրել է Միջպետական ավիացիոն կոմիտեի կողմից տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter