HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները ցուցարարներին արգելեցին հասնել նախագահական նստավայր

teghut-action_29.10.09 Այսօր Թեղուտի պաշտպանության խմբի անդամաների` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ կազմակերպած հերթական  բողոքի ակցիան մեկնարկեց ՀՀ կառավարության շենքի առջևից: Մոտ երկու տասնյակ ակցիայի մասնակիցներ  հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ  իրենց բողոքը և դժգոհությունը արտահայտում էին ցուցապաստառներով  ու «Ոչ թուրքական արձանագրություններին», «Դավաճաններ», «Աղդամը մեր հայրենիքն է» բառերը վանկարկելով: z-postanjyan_29.10.09Ինչ վերաբերում է ցուցարարների քիչ լինելուն, Զ. Փոստանջյանը դա խնդիր չհամարեց, ասելով, որ իրենց հիմնական նպատակը կազմակերպված խումբ ունենալն է: Ոստիկանությունը, որը պետք է ապահովեր ակցիայի անցկացման անվտանգությունը, ամեն կերպ խոչընդոտում էր` խիտ շարքով կանգնելով ուղիղ ցուցարարների դիմացը` մարմիներով փակելով ցուցապաստառները: 29.10.09 Կառավարության շենքի մոտից «Զարթնի´ր Լաո»-ն երգելով` ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի Արտաքին գործերի նախարարություն, Սահմանադրական դատարան և նախագահի նստավայր: Նախագահական նստավայր չհասած` Սիրահարների այգու մոտ ոստիկանները փակեցին ճանապարհը` կանխելով ցուցարարների երթը: Երբ Զ. Փոստանջյանը փորձեց պարզել երթին խոչնդոտելու պատճառները, կապիտան Աբգարյանն ասաց. «Ներկա դրությամբ նախագահական նստավայրում կարևոր միջոցառում է ընթանում և Ձեր այնտեղ գտնվելը նպատակահարմար չէ, որի համար էլ մենք համապատասխան հրահանգ ունենք»: Ոստիկանների և ցուցարարների լեզվակռիվը վերածվեց քաշքշուքի ու հրմշտոցի: Արդյունքում ոստիկանները պատռեցին ցուցապաստառներից մեկը: «Ժառանգություն» խմբակցության  քարտուղար Լարիսա Ալավերդյանը փորձեց ոստիկաններին բացատրել ցուցարարների գործողությունների օրինական լինելը: l-alaverdyan_29.10.09«Ես սրանից ավել ասել կամ պահանջել չեմ կարող: Կարծում եմ, որ տվյալ դեպքում նպատակահարմար է գրավոր դիմել իշխանության համապատասխան մարմիններին` պահանջելով չարգելել այն, ինչն արգելված չէ օրենքով: Ներկա պահին արգելվում է ցուցարարների ազատ տեղաշարժվելու և իրենց բողոքն արտահայտելու իրավունքը, իսկ նման հրաման տվողը պարտադրում է այս անձանց /ոստիկաններին / անօրինական գործողություն կատարել»,- ասաց Լ.Ալավերդյանը: Ցուցարաները որոշ ժամանակ կանգնեցին նախագահական նստավայրից քիչ ներգև` վանկարկելով «Սերժիկ դավաճան», «Սերժիկ, հեռացի´ր», «Ամո´թ»: Քնար Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter