Գագիկ Ծառուկյանը գնել է բուլղարական շշալցման ընկերությունը 25 մլն եվրոյով
Բուլղարական «Sofia Echo»-ն հայտնում է, որ հայ գործարարներ Գագիկ և Ջավահիր Ծառուկյանները մոտ 25 մլն եվրոյով գնել են բուլղարական հանքային ջրերի «Գոռնա Բանյա» ընկերությունը:
Վաճառքի ընդհանուր գումարի մոտ 20 մլն եվրոն կուղղվի բուլղարական ընկերության պարտքերի մարմանը: Այս մասին նշել է Գորանովը` հավելելով, որ ընկերությունը 12 մլն եվրոյի երկարաժամկետ բանկային պարտքեր ունի, ինչպես նաև 4 մլն եվրոյի կարճաժամկետ պարտքեր: 2008 թ. «Գոռնա Բանյա»-ի ողջ շահույթը կազմել է ավելի քան 36 մլն բուլղարական լևա (18,4մլն եվրո):
«Գոռնա Բանյան» Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի բուլղարական առաջին ներդրումն է: Համաձայն առքուվաճառքի գործարքի գրանցման` այն ղեկավարելու է Զավեն Ասատուրովը: «Sofia Echo»-ին Ասատուրովից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել:
Շշալցման «Գոռնա Բանյա» ընկերությունն ունի Սոֆիայի մերձակայքի 3 հանքային ջրերի աղբյուրների 25 տարվա ջրօգտագործման իրավունք: Այս ժամկետը երկարաձգվելու է մինչև 35 տարի: Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը թարմացնում է պայմանագիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել