«Չորրորդ ինքնիշխանություն». կիրակնօրյա տխմարություն
Բանից պարզվում է՝ Երեւանում բացված կիրակնօրյա շուկայում, որտեղ գյուղացիներն իրբ պիտի «առաջին ձեռք» վաճառեն իրենց արտադրանքը, միրգն ու բանջարեղենը նույնիսկ ավելի թանկ են, քան սովորական կրպակներում:
«ՉԻ»- Մարդկային տխմարությունն իսկապես սահմաններ չի ճանաչում: Եվ խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանի իշխանությունների կարծիքով՝ երեւանցիները միայն շաբաթը մի անգամ պիտի միրգ ու բանջարեղեն ուտեն, ու այդ առթիվ «ոլորտի պատասխանատուները» որոշել են թամաշա սարքել: Խնդիրն այն է, որ այս նախաձեռնությունը սովորական մարկետինգի տեսանկյունից նույնպես անհեթեթ է: Ենթադրենք՝ գյուղացին իր աճեցրած դեղձը «բիրիքով» վերավաճառողներին է հանձնում 200 դրամով, սրանք էլ դա վաճառում են 300-ով: Հիմա ինչու՞ պիտի գյուղացին գա հասնի Երեւան, հազար ու մի փաստաթուղթ ստորագրի ու իր աճեցրած դեղձը «կիլո-կիլո» վաճառի 200-ով (ավելի լավ չի՞ նույն գնով «բիրիք» հանձնի): Բնականաբար, եթե ինքն է վաչառում՝ 300-ով կվաճառի: Այլ հարց է, որ իշխանություններին այս ամենը չի հետաքրքրում: Նրանց պետք էր շոու սարքել՝ սարքեցին: Ի դեպ, ստացվեց ինչպես միշտ, այսինքն՝ ոչինչ չփոխվեց: կարող էր եւ ավելի վատ լինել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել