HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի դատարանը որոշել է կանխել Deno Gold Mining-ից սպառնացող վտանգը

27_04-dino-goldՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու Կապանի Շահումյան բանավանի բնակիչների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, որն առաջացել է «Deno Gold Mining» ընկերության՝ Շահումյան հանքավայրում իրականացրած ստորգետնյա եւ վերգետնյա հանքարդյունահանման գործունեության պատճառով: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնել են Կապանի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ից: Նշենք, որ Շահումյան բանավանի բնակիչները դիմել էին դատարան՝ պահանջելով կանխել իրենց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, որի պատճառը «Deno Gold Mining» ՓԲԸ-ի գործունեության հետեւանքով առաջացած լայն հորն է: Ընկերությունը չի ձեռնարկել անվտանգության որեւէ միջոցառում, չի տեղադրել հորի առկայության մասին զգուշացնող նշան կամ ցանկապատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter