HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանի 10-րդ համաժողովը` Երեւանում

Երեւանում այսօր աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստը եւ Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանի 10-րդ համաժողովը: Միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Բելառուսի, Լատվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պետական արխիվային ծառայությունների ղեկավարներն ու մասնագետները: Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայության փոխացմամբ` արխիվային գործի մասնագետները կքննարկեն արդյունավետ համագործակցության, արխիվային փաստաթղթերի կառավարման գործում նորագույն տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ եւ այլ հարցեր: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը` բարձր գնահատելով արխիվի դերը համամարդկային քաղաքակրթության եւ մշակույթի զարգացման գործում, ասել է, որ ՀՀ իշխանությունները խորապես գիտակցում են արխիվային գործերի դերն ու կարեւորությունը, քայլեր են ձեռնարկվում այս կառույցը ժամանակակից տեխնիկայով հագեցնելու, կադրերի պատրաստման, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: Հայաստանը կարեւորում է այս ոլորտում ԱՊՀ երկրների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքում արխիվային ժառանգության պահպանությունը եւ դրանց կառավարման արդիականացումը: ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստը եւ Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանի 10-րդ համաժողովն աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 31-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter