HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հոդվածի հեղինակը դատարան չէր եկել

Հրաչ Քեշիշյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի դատական գործը կրկին հետաձգվեց Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հրաչ Քեշիշյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցադիմումի քննությունը: Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը օրաթերթից պահանջում է 5 մլն դրամ` որպես բարոյական վնասի հատուցում: Իսկ բարոյական վնասը, ըստ Քեշիշյանի, իրեն հասցվել է իր մասին «Հրապարակի» տպագրած հոդվածով: Ըստ հոդվածի` գոյություն ունի ինտիմ կադրեր պարունակող տեսանյութ, որի գլխավոր գործող անձը Հրաչ Քեշիշյանն է` զուգընկերուհու հետ: Ռեժիսորը պնդում է, որ տեսանյութի «հերոսը» ինքը չէ եւ պահանջում է հերքել այդ տեղեկությունը: Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել հոդվածի հեղինակը` Լենա Լազարյանը, քանի որ պատշաճ ծանուցված չէր դատական նիստի անցկացման օրվա մասին: Դատավոր Ռուբեն Ներսիսյանն ասաց, որ գրություն կուղարկեն «Հրապարակ» ՍՊԸ-ի տնօրինությանը, որպեսզի վերջիններս պատշաճ կերպով ծանուցեն Լենա Լազարյանին: Գործի քննությունը կշարունակվի նոյեմբերի 6-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter