HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՄարտի 1-ի հարցը մնում է առաջնահերթություն Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին երեկ անհամաձայնություն է հայտնել Հայաստանում շրջանառվող տեսակետին, թե պաշտոնական Բրյուսելն ավելի մեծ ուշադրություն է դարձնում «Ֆուտբոլային դիվանագիտությանը», հայ-թուրքական հարաբերություններին, քան Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին. Aravot«Ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդար կառավարման, մարդու իրավունքների, նույն մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված հարցերը միշտ էլ Հայաստանի իշխանություների հետ բանակցությունների օրակարգի առաջնահերթություններից են: Ես դրանք քննարկել եմ իմ այս այցի ընթացքում Հայաստանի նախագահի և իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ: Այս հիմնարար հարցերը Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերություններում վստահության և համագործակցության հիմք են և երբեք չեն անտեսվում»: Azg-oratertԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողը պետք է քրեական պատասխանատվություն կրի» Հոկտեմբերի 28-ին կայացած ԼՂՀ ԱԺ հերթական նիստում ՀՅԴ-Շարժում-88 խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է. «Ինչպես գիտեք, աշխարհի մի շարք երկրներում ընդունվել է օրենք, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ավելին, այդ երկրներից շատերում կա լրացուցիչ օրենք, ըստ որի` այն քաղաքացիները, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, ենթարկվում են քրեական պատասխանատվության: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով ընդունել է սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված են մեր սահմանները և տարածքային ամբողջականությունը: Ես խոսքս ուղղում եմ ԼՂՀ իրավապահ մարմիններին և առաջարկում. բոլոր այն քաղաքացիները, ովքեր փոխզիջման կամ այլ տարբերակների ենթատեքստում են խոսում և կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, պետք է քրեական պատասխանատվություն կրեն, որովհետև սա ոչ թե այլակարծության կամ ժողովրդավարության դրսևորում է, այլ հակասահմանադրական քայլ է, իսկ նման քայլը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»: Haykakan-JamanakՎննը կըտրցնում ըն Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ այցելել էր ԼՂ, եղել էր ազատագրված տարածքներում,  հանդիպել սպայական անձնակազմի հետ: Սերժ Սարգսյանի այս այցը, պարզվում է, Ադրբեջանում յուրահատուկ մենկաբանության  է արժանացել: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, երեկ խոսելով Սարգսյանի վերոնշյալ այցի մասին, ասել է, որ դա կարող է լինել իր տեսակի մեջ վերջինը: «Սերժ Սարգսյանի այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ կարող է դառնալ վերջինը»,- ասել է Աբիևը: ՀՀ իշխանություններն, իհարկե, կշտապեն հայտարարել, թե դա Ադրբեջանում ներքին օգտագործման համար արված հայտարարություն է, բայց հաշվի առնելով ԼՂ հարցում ընթացող զարգացումները, ազատագրված տարածքների վերադրաձի շուրջ արդեն եղած պայմանավորվածությունները, չի կարելի չխոստովանել, որ հակառակորդի այս խոսքում ճշմարտության հատիկ կա: HraparakԱզգային կուսակցությունները հանդիպել են Երեկ ազգային երեք կուսակցությունները` ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը և ՀՅԴ-ն, իրենց համատեղ հանդիպման մասին հայտարարություն են տարածել: Երևանի «Քրիստափոր Միքայելյան» կենտորնում հանդիպել են ՍԴՀԿ կենտրոնայկան վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Կուսակցությունները քննարկել են «Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները և ընդհանրապես հայությունը յուզող այլ հարցեր», բայց թե ինչ են պայմանավորվել, հայտարարությունը չի բացահայտում: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նույնպես տեղյակ չէր հանդիպման ընթացքից: «Սա համահնչակյան, համառամկավարական և համադաշնակցական հանդիպում էր, որի մասին ինձ տեղյակ չեն պահել և պարտավոր էլ չէին տեղյակ պահելու: Այն կարող էր կապված լինել սփյուռքի կառույցների հետ կամ հայ-թուրքական քննարկումների, և նման հանդիպումներ պարբերաբար լինում են»: «Սա չի՞ նշանակում, որ ՍԴՀԿ-ն փորձում է Կոնգրեսի մեջքի ետևում պայմանավորվել ՀՅԴ-ի հետ» հարցին ՍԴՀԿ ատենապետը պատասխանեց, որ նման բան չկա, և իր գործողություններում ՍԴՀԿ-ն առաջնորդվում է իր համագումարի որոշումներով, այսինքն` շարունակում է իր գործունեությունը ՀԱԿ-ի կազմում: Hayoc-ashxarhԱրգելում են Բաքվի «Դենիզ» սուպերմարկետւոմ «Chelton» տեսակի հնդկական թեյ է վաճառվել, որի վրա գրություն է եղել նաև հայերենով: Թեյը ռուսաստանյան «Դիալոգ-Տորգ» ընկերության պատվերով արտադրվում և փաթեթավորվում է Շրի Լանկայում: Ադրբեջանի ստանդարտիզացիայի, օդերևութաբանության և արտոնագրերի գծով պետական կոմիտեի ներկայացուցիչ Ֆազիլ Թալիբլին այդ կապակցությամբ հայտրարաել է, որ հայերենով գրություն ունեցող ապրանքների վաճառքն Ադրբեջանում անօրինական է: «Վերջերս Մասալլիում «Սևան» մակնշմամբ հայերենով գրություն ունեցող մրգաչրեր են վաճառվել: Կոմիտեն տուգանել է խանութի տիրոջն ու վաճառքից հանել այդ ապրանքատեսակը»,- ասել է Թալիբլին: Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ ներկայումս Ադրբեջանի տարածքում բոլոր առևտրի կետերում ստուգումներ են անցկացվում` «Հայաստանից բերված ապրանքների դեմն առնելու համար»: Chorrord-ishxanutyunՈւրիշ փաստարկ չկա «Եթե առանձին մարդիկ, Ղարաբաղի տեղը քարտեզի վրա չիմանալով, խոսում են, թե Ղարաբաղը տալիս են, գոնե Սերժ Սարգսյանի նման մարդը կասեր, եթե այդտեղ ինչ- որ նախապայման լիներ»,- հայտրարաել է հանրապետական Համլետ Հարությունյանը: «ՉԻ» - Վերջին շրջանում «Ղարաբաղի տեղը քարտեզի վրա իմանալը» դարձել է լրջագույն քաղաքական կատեգորիա, ու հենց որ ուրիշ փաստարկ չի լինում, բոլորը սկսում են հիշեցնել, որ Սերժ Սարգսյանը քարտեզի վրա Ղարաբաղի տեղը գիտի: Հետո՞ ինչ, որ գիտի: Միլոշևիչն էլ քարտեզի վրա սերբական Կրաինայի ու Կոսովոյի տեղերը գիտեր: Հիմա Կրաինայում ոչ մի սերբ չկա, Կոսովոն անկախ երկիր է, Միլոշևիչն էլ կյանքի վերջին օրերը Հաագայի բանտում անցկացրեց: Կամ մի՞թե դաշնակները Հայաստանի տեղը չգիտեին, որ գնացին ու ստորագրեցին Բաթումի պայմանագիրը: Հետարքքիր է` տարօրինակ գաղափարախոսությամբ առաջնորդվող հանրապետական պատգամավորներից քանի՞ հոգի կարող են քարտեզի վրա ցույց տալ Տարոն գավառը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter