«Առավոտ». ԱԺ նախագահը՝ վարչապետի մասին
WikiLeaks.org կայքը հարապարակել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթնի 2009-ի դեկտեմբերի 22-ի զեկուցագիրը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մասին. «Նա վարչապետին, որին երկրում համարում են բարեփոխումներ իրականացնող, բնութագրեց որպես մարդու, որը լավ խոսում է, սակայն քիչ գործում: Նա նշեց, որ վարչապետին հարցրել է, թե ինչ գործիքներ ու լծակներ են իրեն պակասում կոռուպցիայի եւ օլիգարխապոլիաների դեմ պայքարելու համար, սակայն բավարար պատասխան այդպես էլ չի ստացել: «Խոսքերն ու գործերը պետք է համընկնեն»,- ասաց նա»: Փենինգթոնը մեկնաբանել է, որ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի ամենահզոր հակառակորդներից է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել