Արմեն Մարտիրոսյանը հավատարմագրերը հանձնել է Գերմանիայի նախագահին
Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնել է Գերմանիայի նախագահ Հորսթ Քյոհլերին: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Գերմանիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է իր երկրի համար:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, դեսպան Մարտիրոսյանն իր հերթին շեշտել է Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:
Զրույցի ընթացքում դեսպան Մարտիրոսյանը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:
Գերմանիայի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել