«Հայկական ժամանակ». արյունազեղման հանգամանքը չի հաստատվել
Վայքի ծննդատանը օգոստոսի 14-ին ծնված երեխան 2 օր առաջ մահացել է Երեւանի «Մուրացան» հիվանդանոցում: Նրա հարազատները համոզմունք էին հայտնում, որ նորածնի առողջական ծանր վիճակը պայմանավորված է Վայքի ծննդատան բժշկի սխալով: Նրանք նշում էին, որ ծննդաբերության ժամանակ սեղմելու կամ հարվածելու պատճառով երեխան գլխուղեղի արյունազեղում է ստացել:
Երեկ թերթի հետ զրույցում բժիշկները հայտարարել են, որ հարվածի արտաքին հետքեր երեխայի մոտ չեն նկատվել: Երեւանի «Մուրացան» հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հրանտ Կալենտերյանը մասնավորապես փոխանցել է, որ մինչ այժմ արված հետազոտությունները եւս չեն հաստատում արյունազեղման հանգամանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել