HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում

Նախօրեին Վայոց ձորի մարզում` Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 143-րդ կմ-ում, տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ շրջվել է, ինչի հետեւանքով վարորդ, 1961 թ. ծնված Գրիգոր Մարգարյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` 3-ամյա Տարոն Մարգարյանը, 13-ամյա Ենոք Մարգարյանը եւ 1965 թ. ծնված Սամվել Գեւորգյանը, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վայքի հիվանդանոց: «Այսօր առավոտյան Ս. Գեւորգյանը հիվանդանոցում մահացել է, իսկ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացնում են Հայաստանի փրկարար ծառայության մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter