Կիրճում մարդ է հայտնաբերվել
Նախօրեին` ժամը 10.31-ին «1-03» ծառայությունից Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջին հարակից տարածքում, կա տարեց, անօգնական վիճակում գտնվող մարդ, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները մոտ 20 մ խորությունից դուրս են բերել 1946 թ. ծնված Մկրտիչ Հարությունյանին, որը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է: Միաժամանակ վերջինիս մոտ առկա են հոգեկան հիվանդության նշաններ»,- հայտնում են ՀՓԾ մամլո գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել