HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Բոստանջյան. «Այնքան հզոր երկիր չենք, որ հակաճգնաժամային մի հիասքանչ ծրագիր իրականացնենք»

30_10-Asatryan-BostanjjanԱզգային ժողովում այսօրվանից սկսվել են 2010 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները «Հայելի» ակումբում այսօր պետբյուջեի նախագծին և ընդհանրապես կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին անդրադարձան ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Բագրատ Ասատրյանը նշեց, որ Հայաստնաի տնտեսական իրավիճակը շարունակում է մնալ վատ: «Հայաստանում ոչինչ չի կատարվում: Դրական սպասումներ ուղղակի չկան, տարին շարունակում է մնալ վատագույններից մեկը մեր տնտեսական պատմության մեջ: 18 և ավել տոկոս տնտեսական անկումն արդեն 9 ամիսների իրողություն է»,- ասաց նա: 2010 թ. պետական բյուջեն Բ. Ասատրյանը որակեց որպես թույլ բյուջե, նրա կարծիքով` գալիք տարվա ծրագիրը թերագնահատված է: «Իմ տպավորությամբ` ոչ թե ինչ-որ խնդիր են ուզում լուծել, այլ ուզում են տարին ամփոփելիս կանգնել մի տեղ  ու հայտարարել, որ ծրագիրը գերակատարել են»: Վ. Բոստանջյանն էլ նշեց, որ ցուցանիշները ողջունելի չեն: Սակայն նրա կարծիքով` բոլոր դեպքերում ֆինանսական ճգնաժամի պայմաններում նահանջ պետք է լիներ, և խնդիրը դրան դիմակայելն է: «Այնքան հզոր երկիր չենք, որ հակաճգնաժամային մի հիասքանչ ծրագիր իրականացնենք: Ես դեռ այն ժամանակ ասացի, որ Հայաստանի հակաճգնաժամային ծրագիրը ենթադրում է ֆինանսական միջոցներ, և հասկանալի է, որ այդ ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում ամենասիրուն հակաճգնաժամային ծրագիրն անգամ չի կարող իրականացվել: Ես կարող եմ ասել, որ որոշակի քայլեր կատարված են»,- ասաց նա: Բ. Ասատրյանն էլ, նրան հակադարձելով, նշեց, որ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել այսպիսի տարի, որ մեկ տարվա  ընթացքում ՀՆԱ-ի 20 տոկոսի չափ արտաքին փոխանցումներ լինեն: «Սա պետք է այն բազան լիներ, որ հակաճգնաժամային միջոցառումներն իրականացնեին: Մեր երկիրն այսօր կանգնած է այն խնդրի առտաջ, որ չի կարողանում այդ միջոցները տնօրինել, մենք մի համակարգ ենք ստեղծել, որը փող կլանելու հատկություն չունի: Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է իսկապես ամբողջական հակաճգնաժամային ծրագիր մշակեր, որն իմ պատկերացմամբ` 5-6 տարվա ծրագիր է»,- ասաց նա: Վ. Բոստանջյանի խոսքով` պետական բյուջեն իր ունեցած հոսքերով և ծախսերով անընդհատ պետք է իմաստավորվի` հատկապես ֆինանսական քաղաքականության դիտանկյունից: «Ինչո՞ւ ենք մենք դժգոհում բյուջեից: Ես չեմ ասում` եկեք շատ փող ունենանք: Մենք միշտ պետք է մտածենք` մեր եկամուտները ինչպես ենք հավաքում ու ինչ եկամուտներ ենք հավաքում ու ծախսերն ինչպես ենք իրականացնում: Դա է հարկաբյուջետային քաղաքականությունը: Պարզապես ստացվել է այնպես, որ այս տարվա բյուջեն պետք է իմաստավորվի: Պատգմաավորները, որոնք պետք է քննարկեն այն, չեն կարող ամուր շեշտադրումներ անել` ինչ կա, ինչ չկա: Բոլոր պարագաներում պետական բյուջե կոչեցյալը պետության հնարավորությունների հավաքագրումն է և անհրաժեշտ կարևորագույն ուղղություններով ծախսերի իրականացնումը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter