HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդան զորավարի թուրը` ռեստորանում

30_10-VardananqԱյս շաբաթվա մեջ մեկ օր Գյումրիի Կենտրոնական, այժմ Վարդանանց կոչվող հրապարակում կանգնեցված Վարդանանց արձանախմբի ղեկավար Վարդան զորավարն անցկացրել է առանց իր 40 կգ կշռող փառապանծ թրի: Ականատեսների պատմելով` մի խումբ մարդիկ, Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 26-ին, քափ ու քրտինք կտրած, վազվզել են այս ու այն կողմ, որոնելով Վարդանի թուրը, որը դեռ այդ պահին չպարզված հանգամանքներում անհետացել էր զորավարի ձեռքից: Գողության տարբերակը բացառվել է, որովհետեւ ցանկության դեպքում ավելի հեշտ էր զոդման ճանապարհով զինաթափ անել գետնի վրա տեղադրված Սահկանույշի կամ Ղեւոնդ երեցի զենքերը, քան նույն տանջալի գործողությունը ձեռնարկել 11 մետր բարձրության վրա: Փնտրտուքները երկար չեն տեւեւլ, պարզվել է, որ դիմացի մայթին գտնվող «Սլավյանսկի դվոռ» կոչվող ռեստորանի աչալուրջ պահակը գիշերը նկատել է, թե ինչպես է խոնարհվում զորավարի թուրը եւ երբ այն գետին է ընկել, վերցրել ու տարել է ռեստորան` հավանաբար, մոռանալով առավոտյան այդ մասին տեղյակ պահել պատկան մարմիններին: Ի վերջո, եղելությունը պարզվել է, եւ ամսի 28-ին թուրը վերադարձվել է Վարդան զորավարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter