HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարգսյան. «Հայկական կազմակերպությունները Ջավախքում լծակներ չունեն»

v-sargsyan_30.10.09«Հայկական կազմակերպությունները Ջավախքում, ինչպես նաև Ախալցխայում, որոնք շատ թույլ են, և շատերը թղթի վրա են ու ամբողջովին վերահսկվում են վրացական ներքին գործերի նախարարության համապատասխան դեպարտամենտների կողմից, ոչ մի լծակ չունեն»,- այսօր «Արմատ» ակումբում «Հետքի» հարցին պատասխանելով`  նշեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Պատճառը, ըստ բանախոսի, այն է, որ նրանց պետք է կազմակերպել, ընդ որում`  Հայաստանի Հանրապետության կողմից, որպեսզի կարողանան հայկական գործոն ստեղծել: Ջավախքի տարածաշրջանում քաղաքական կյանքը տնօրինում են հասարակական-քաղաքական կազմակերպությունները: Ներկայացնելով հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեությունը Ջավախքում` Վահե Սարգսյանը հավելեց, որ հայաստանյան որևէ կազմակերպություն չի գործում տարածաշրջանում, իսկ տեղական կուսակցություններ չեն կարող գրանցվել: Օրինակ` «Վիրք» կուսակցությունը մինչ օրս չի գրանցվել: Վրացական կուսակցությունների գործունեությունը և գոյությունը չի ընկալվում Ջավախքում: Դրա վկայությունը Վահե Սարգսյանը դիտարկեց Եվրոպական փոքրամասնությունների կենտրոնի իրականացրած հարցումների տվյալները, համաձայն որոնց` 12 կուսակցություն-դաշինքների մասին Ջավախքի բնակչության իմացությունը կազմել է մոտ 2 տոկոս: Սամցխե-Ջավախքում ներկայումս գործում է 152 ոչ կառավարական-հասարակական կազմակերպություն: 2004թ-ին` 236 են գործել: Բայց այս կազմակերպությունները բաշխված են ոչ հավասարաչափ: Օրինակ` 46 հազար բնակչություն ունեցող Ախալցխայի շրջանում գործում է 77 ՀԿ, իսկ մոտ 60 հազար Ախալքալաքի շրջանում` 23 կազմակերպություն: Ախալցխայի մոտ 16 հազար հայ բնակչության համար 8 հայկական կազմակերպություն է գործում, որոնք թույլ են ներկայացված, մնացածները կամ վրացական են, կամ միջազգային` ուղղորդված Թբիլիսիի կողմից: «Ախալքալաքի հատվածում ոչ կառավարական կազմակերպությունների նվազումը նշանակում է, որ սրանք միտված են տարածաշրջանը Վրաստանի հասարակության ինտեգրելուն, բայց քանի որ Վրաստանի ինտեգրացիան նշանակում է ձուլում, Ախալքալաքի հատվածում վրացական ՀԿ-ները պարտվել են»,- եզրակացրեց Վահե Սարգսյանը: Նրա խոսքերով` Ախալցխայի հատվածում արդեն անելիքներն ավարտված են, քանի որ այնտեղ գործող մեկ-երկու կազմակերպությունները և այնտեղ ներգրավված երիտասարդները խստորեն վերահսկվում են հատուկ ծառայությունների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter