Վարչապետն ընդունել է Իգոր Մորոզովին
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ ԱՊՀ պետությունների գործերով, արտերկում բնակվող հայրենակիցների ու միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության ղեկավար Իգոր Մորոզովին։
Տիգրան Սարգսյանն ասել է, թե տեղյակ է երեկ բացված «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2009» ցուցահանդեսի մասին եւ նշել գործակալության ու հայաստանյան ընկերությունների միջեւ համագործակցության խորացման անհրաժշտությունը։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, Իգոր Մորոզովը վարչապետին է ներկայացրել գործակալության աշխատանքները, մասնավորապես նորարարությունների հիմնադրամի գործունեությունը։ Երկուստեք կարեւորվել է համագործակցության զարգացումը ֆիզիկայի բնագավառում։
Անդրադարձ է եղել հիմնադրամին Հայաստանի կողմից ներկայացվելիք ծրագրերին, որոնք կարող են ուղղված լինել բարձր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների եւ միջուկային ֆիզիկայի զարգացմանը։
Կառավարության ղեկավարը կարեւորել է գործակալության, ինչպես նաեւ «Ռոստեխնոլոգիաների» ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու գիտության պետական կոմիտեի միջեւ համագործակցության հետագա խորացումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել