HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Պետությունը կաջակցի սերմարտադրողներին

30_10-hatsahatikԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշել է կարգավորել նաեւ սերմարտադրության ոլորտը: Այդ նպատակով օրերս Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացված Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով այսուհետ սերմարտադրողներին կտրվի համապատասխան լիցենզիա, եւ նրանց կողմից արտադրված սերմերը կուղեկցվեն համապատասխան փաստաթղթերով: Նախագիծը ներկայացնելու ժամանակ գյուղնախարար Արմո Ծատուրյանը տեղեկացրեց, որ տարեկան 50-55 հազար հեկտարի վրա հացահատիկ է ցանվում, ինչի համար անհրաժեշտ է 12-14 հազար տոննա սերմ, սակայն դրսից ներկրվում է ընդամենը 100-110 տ սերմ, իսկ տեղում` սելեկցիոն կենտրոնի կողմից արտադրվում է 30-35 տ սերմ: Այս խնդիրները հաշվի առնելով` պետությունը որոշել է աջակցել սերմարտադրողներին, ովքեր լիցենզիա ստանալուց հետո հնարավորություն կունենան օգտվել նաեւ պետական աջակցությունից: Կառավարությունն այս ձեւով նպատակ ունի ապահովել հացահատիկային մշակաբույսերի բարձր եւ կայուն բերքատվությունը: Մինչեւ հիմա Ղարաբաղում այդ ոլորտի չկարգավորված լինելը մի շարք խնդիրներ էր առաջացնում, հատկապես ցորենի սերմի ձեռքբերման առումով: Այս մասին  օրերս ԱԺ նիստում խոսեց նաեւ անկախ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը, ով նկատեց, որ մինչեւ հիմա սերմի փոխարեն հաճախ վաճառել են սովորական ցորեն, որից հողօգտագործողը բերք չի ստացել կամ լավագույն դեպքում շատ քիչ: Պատգամավորին հետաքրքրում էր, թե որքանով է երաշխավորված լինելու սերմի որակը: Ի պատասխան գյուղնախարարը հավաստիացրեց, որ որակը նշված կլինի համապատասխան փաստաթղթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter