HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ից ավելի քան 11,5 մլն գողանալու համար

20_04-genprocԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Տրանսպորտի եւ կապի նախարարության «Օբյեկտների եւ փոխադրումների ռազմականացված պահպանություն» ՓԲԸ նախկին տնօրեն Գ. Հանիսյանի կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ: Տրանսպորտի եւ կապի նախարարի՝ գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերով պարզվել է, որ Գ. Հանիսյանը, «Հայկական երկաթուղի» ՓԲ ընկերության 2004 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 15/4 լիազորագրով, հանդես գալով որպես ՓԲԸ-ի ներկայացուցիչ, 2004 թ. սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության «Ալտայսկոե» ՍՊԸ-ից ստացել է  «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի եւ «Ալտայսկոե» ՍՊԸ-ի միջեւ 2004 թ. հուլիսի 19-ին կնքված պայմանագրով «Հայկական երկաթուղուն» վճարման ենթակա 11 միլիոն 556 հազար 600 դրամին համարժեք 660 հազար ՌԴ ռուբլի: Սակայն նշված գումարը Գ. Հանիսյանը չի մուտքագրել ՓԲԸ-ի դրամարկղ, այլ այն տնօրինել է սեփական հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար: «Յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է Ոստիկանություն՝ նախաքննություն կատարելու»,- տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter