Ոստիկանության վաշտի հրամանատարը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության ՀԿԱՎ անասնահամաճարակայնության դեմ պայքարի և կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հարություն Հովհաննիսյանին` խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Ըստ գլխավոր դատախազության մամլո ծառայության` նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը հիշյալ վաշտի 1-ին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար նշանակելու և ոստիկանության սպայի կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու, իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ գործողություններ կատարելու միջոցով դրան նպաստելու համար, պահանջել եւ ստացել է 2500 ԱՄՆ դոլար կաշառք :
Գումարը Հ. Հովհաննսիյանին է փոխանցվել մի քանի օր առաջ` հոկտեմբերի 26-ին, նշված վարչության վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող Ա. Թովմասյանի աշխատասենյակում, ինչը ձայնագրառվել է ԱԱԾ մարմինների կողմից:
Հ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել