HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԱյդպես եղել է, այդպես էլ կլինի Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, անդրադառնալով սահմանամերձ շրջաններ և ԼՂՀ կատարած ՀՀ նախագահի այցին, հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն իրավունք չունի այցելելու Լեռնային Ղարաբաղ, և հնարավոր է, որ այդ այցը լինի վերջինը: AravotՄեկնաբանելով Աբիևի հայտարարությունը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Աբիևի` ցանկալին որպես իրականություն տեսնելու ձգտումը հասկանում ենք: Խորհուրդ եմ տալիս նրան մեկնաբանել իր երկրի նախագահի շրջայցերը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի այցելությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա նա կարող է այցելել ցանկացած ժամանակ: Այդպես եղել է, այդպես էլ կլինի»: Մարզպետը ճնշում էր սիսիանցիներին Այս օրերին Հայաստանի տարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային խորհուրդների և նախագահների ընտրություններ են ընթանում: Երեկ այդ նպատակով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում ՀՀԿ խորհրդի նիստ պետք է գումարվեր: Նիստը գումարվել էր, բայց ընտրությունները չէին կայացել: Այդ նիստին մասնակցած սիսիանցի հանրապետականներից մեկը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ ինչպես Կապանում և Գորիսում, Սիսիանում էլ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձել է «գրպանային» խորհուդներ ձևավորել, բայց` անհաջող: Թերթի աղբյուրի ասելով` երեկ առավոտվանից մարզպետը Սիսիան է գործուղել փոխմարզպետ Արա Դոլունցին` խորհրդի նիստը և մարզպետ Խաչատրյանի այցը նախապատրաստելու համար, ու նաև փորձել է խորհրդի համայնքի ղեկավար անդամներին ու պետական համակարգում աշխատողներին ստիպել խորհրդի նախագահի պաշտոնում քվեարկելու մարզպետի թեկնածու Սամվել Թանգյանի օգտին: Վերջինս, ի դեպ, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մեկ տարի առաջ մասնակցել էր Սիսիանի քաղաքապետի ընտրություններին և գրավել էր ընդամենը 4-րդ տեղը: «Նախատեսված ժամին մարզպետը ժամանեց ՀՀԿ տարածքային գրասենյակ ու զգալով, որ իր թեկնածուն չի անցնում, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծեց` փորձելով հորդուբորդ անելով լրացնել բացն ու ընտրել տալ ցանկալի թեկնածուին: Խորհրդի գործող նախագահը և ավելի փորձառու մյուս հանրապետականները, տեսնելով, որ կոնֆլիկտն անխուսափելի է, չմասնակցեցին նիստին` ստեղծելով քվորումի պակաս, և խորհրդի նիստը ձախողվեց: Դրանից հետո մի քանի ժամ անընդհատ տարբեր ճնշումներով Ս. Խաչատրյանը փորձում էր քվորում ապահովել: Տեսնելով, որ դա իրեն չի հաջողվում, խիստ բարկացած լքեց Սիսիանը»,- պատմեց ՀՀԿ-ական թերթի աղբյուրը, որը չի ցանկացել մամուլում հրապարակել իր անունը: Haykakan-JamanakՍպառում են միասին «Թուրքիան Հայաստանից պահանջում է զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից»,- երեկ նման կարճ ու կոնկրետ հայտարարություն է արել Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Խալիլ Աքընջըն РТР-ի «Վեստի-24»-ին տված հարցազրույցում: Սա այն դեպքն է, որ ոչ մի կերպ հնարավոր չէ տեղավորել «Թուրքիայիում ներքին սպառմանն ուղղված հայտարաորւթյուն» ձևակերպման մեջ: Ինչ- ինչ, բայց թուրքերը ներքին սպառման համար հայտարարություն չէին անի ռուսական հեռուստաալիքով: Եվ փաստը, որ ռուսական հեռուստաալիքը եթեր է հեռարձակում տվյալ հայտարարությունը, խոսում է այն մասին, որ ռուսները դեմ չեն, որ նման կարգի հայտարարությունները մի քիչ էլ իրենց երկրի ներսում սպառվեն: Իսկ սա կոնկրետ հետևությունների տեղիք է տալիս: Դեսպանը այդքանով չի բավարարվել. նա նաև ասել է, որ` «ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերումը պարտադիր են, Հայաստանը անպայման պետք է կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, որպեսզի կարողանա հարաբերություններ հաստատել ու զարգացնել Թուրքիայի հետ»: Azg-oratertՀայաստանի իմունիտետն ուժեղ է Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը հավաստիացնում է, որ հանրապետությունում H1N1 վարակի որևէ դեպք չի հայտնաբերվել: Պաշտոնական տվյալներով` աշխարհում հայտնաբերվել է վարակի 416 000 դեպք, որոնցից 4 500-ը` մահացու ելքով: Նոյեմբերից բազմաթիվ երկրներում կմեկնարկի վարակի կանխարգելման դեմ պատվաստման շրջան: Հայաստանը նույնպես ցուցակում է: Առողջապահության նախարարության հիգիենիկ-համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն էլ ասաց, որ կան համապատասխան լաբորատորիաներ, որտեղ լիարժեք ախտորոշում է կատարվում: Հետազոտվածների թիվը հասնում է հինգ տասնյակի, որոնք կասկածելի ախտանշաններ ունեին, սակայն պարզվել է, որ նրանցը սովորական գրիպ է: Ուժեղացվել է հսկողությունը «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում, ինչպես նաև ցամաքային սահմանային անցումային կետերում: Կազմակերպվել են դասընթացներ բուժաշխատողների համար: Համաճարակաբանները վստահեցնում են, որ եթե Հանրապետությունում վարակի ախտանշաններ գրանցվեն, «Տամիֆլյուի» քանակությունը բավարար կլինի: Առողջապահության նախարարության մասնագետները ՏԻՄ առողջապահության ու կրթության ներկայացուցիչների հետ նոյեմբերից դպրոցներում ու մանկապարտեզներում կկատարեն ուսումնասիրություններ: Երեխաները, որոնց մոտ կհայտնաբերվի գրիպ, սուր շնչառական հիվանդություն, ստիպված կլինեն ազատվել պարապմունքներից` մինչև վերջնական ապաքինում: Արա Վանյանը նկատում է, որ այսպիսի միջոցառումները հատուկ նպատակ ունեն. ցուրտը նպաստավոր պայմաններ կստեղծի վարակի տարածման համար: Ասոյանն էլ խորհուրդ տվեց վարակից խուսափելու համար չհամբուրվել, բավարարվել միայն ձեռքսեղմումով, չօգտագործել ուրիշի շրթներկը: Ինչպե՞ս է պատահում, որ հարևան երկրներում H1N1 վիրուսի բազմաթիվ դեպքեր են գրանցվել, մինչդեռ Հայաստանը կարողանում է դիմակայել, համաճարակաբանները պատասխան չգտան` «երբ իմանանք, կասենք»: HraparakՈ՞րն է «դարի հարսանիքը» Այսօր կայանալու է հերթական էլիտար հարսանիքը` Սերժ Սարգսյանն իր կրտսեր աղջկան ամուսնացնում է Գագիկ Հարությունյանի կնոջ եղբոր որդու` Հայկի հետ: Հարսանիքի եկեղեցական արարողությունը կայանալու է սուրբ Գայանե եկեղեցում: Իսկ ժամը 18-ին «Օջախ» ռեստորանում կայանալու է հարսանյաց հանդեսը: Հրավիրված է հայկական ողջ էլիտան` օլիգարխներ, բարձր պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից: Հրավիրյալները վերջին օրերին զբաղված են նվերների ընտրությամբ. հեշտ չէ ՀՀ նախագահին նվեր տանելը: Հարսանիքին հրավիրվածներին նախ դիմավորելու են նվերներ ընդունողները, որոնք արձանագրելու են, թե ով ինչ է բերել: Հետագայում դա գրանցվելու է յուրաքանչյուրի հաշվին: Նվերների թվում կլինեն հիմնականում թանկարժեք ոսկեղեն: Սակայն ոմանք փորձել են երևակայություն դնել այդ գործում, օրինակ, ԿԲ նախագահը նվիրելու է 5 000 դոլար արժողությամբ մի արծաթե սկահակ: Մնում է պարզել, թե ո՞րն է «դարի հարսանիքը»` Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան զույգի՞նը, թե՞ Սերժ Սարգսյանինը: 168-jamԴեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանի այցը Վաշինգտոն կկայանա դեկտեմբերի 7-ին: Այդ մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիպսը: Վերջինիս հայտարարության համաձայն` ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի և Թուրքիայի վարչապետի առաջիկա հանդիպման օրակարգում, ի թիվս մերձավոր արևելյան տարածաշրջանին` Իրաքին, Իրանին, Պակիստանին, Աֆղանստանին վերաբերող և այլ խնդիրների, ընդգրկված է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Նշենք, որ Էրդողանի այցն ի սկզբանե նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, սակայն թուրքական կողմը խնդրել էր հետաձգել այն` պատճառաբանելով, թե վարչապետը հանրապետության օրը երկրից բացակայել չի կարող: Հիշեցենք նաև, որ ապրիլի սկզբին Թուրքիա էր այցելել Բարաք Օբաման: Hayoc-ashxarhԱդրբեջանը հրաժարվում է Ադրբեջանի հեղինակավոր վերլուծաբանների կարծիքով` Իլհամ Ալիևի հրամանով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության համար հատկացված 80 մլն մանաթի 50 մլն մասը այլ ծրագրերին ուղղելը, ինչպես նաև նախագծի ֆինանսավորումից նման խոշոր գումարներ հանելու համար ադրբեջանական կառավարության որևէ բացատրությամբ հանդես չգալը հաստատում են այն կասկածները, թե Ադրբեջանը հրաժարվում է ժամանակին «տնտեսապես խիստ կարևոր» համարած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծից: Նախընտրում են կոմֆորտ գոտիները Երեկ Վահան Հովհաննիսյանը հերքեց տարածվող լուրերը, թե կա հայկական գաղտնի ծրագիր, ըստ որի` հայ գործարարները արձանագրությունները կյանքի կոչելուց հետո անմիջապես սկսելու են գնել Արևմտյան Հայաստանի տարածքները: «Հայ գործարարները դժվար թե Թուրքիայում հող գնելու իրավունք ստանան, քանի որ այս առումով մեր հարևան պետության օրենքները շատ խիստ են, իշխանություններն էլ` աչալուրջ: Հետևաբար, մեր օլիգարխները հնարավորություն չեն ունենա Սևրի դաշնագրով գծված Հայաստանի բոլոր տարածքները գնել: Բացի դրանից, մարդկանց այս կատեգորիան նախընտրում է անշարժ գույք ձեռք բերել առավել կոմֆորտային գոտիներում և հազվադեպ է տոգորվում ազգային մտածողությամբ»,- նշեց նա: Chorrord-ishxanutyunՀաշվի են առել կարգավիճակը Դեռևս հոկտեմբերի 21-ին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարել էր թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին: Հենց առաջադրման օրը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց հետ Սուրեն Սուրենյանցի քայլը համաձայնեցված չէ, և իրենք չեն սատարելու վերջինիս: Երեկ, ի վերջո, հստակեցվել է Սուրենյանցի առաջադրման խնդիրը. «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասված է. «Անցած օրերին կուսակցության ղեկավար մարմինը քննարկում էր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրա համատեքստում` Ս. Սուրենյանցի հայտի բովանդակությունն ու իրականացման միջոցները: Հատուկ ընդգծում ենք, որ քննարկումները չեն վերաբերվել Սուրենյանցի նախաձեռնությունը սատարել-չսատարելու խնդրին. ի սկզբանե մեզ համար ընկալելի ու ընդունելի են եղել մեր քաղխորհրդի անդամի հայտարարության և նախաձեռնության մոտիվները, հետևաբար` կուսակցությունը հարգելու էր իր  քաղխորհրդի անդամի որոշումը: Այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել` թիվ 10 ընտրատարածքում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին: Հաշվի առնելով Ն. Փաշինյանի ներկա կարգավիճակը` Ս. Սուրենյանցը հրաժարվում է առաջադրման մտադրությունից, կուսակցությունն ի գիտություն է ընդունում ՀԱԿ հայտարարությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter