HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԼՂՀ վարչապետը նորից կղեկավարի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը

Այսօր տեղի ունեցավ Ղարաբաղում 2005-ի հունվարին ստեղծված «Ազատ Հայրենիք» կուսակցության երրորդ համագումարը, որը, ինչպես հայտարարվեց, սկիզբն է 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների: Սկիզբ է այն առումով, որ կուսակցությունը պատրաստվում է մշակել, իրենց որակմամբ, Արցախի զարգացման լուրջ հիմնավորված ծրագիր, որը ժողովրդի հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի երկրի նախագահին: Համագումարի ընթացքում ընտրվեցին նաեւ ղեկավար մարմինների անդամներ, ինչպես նաեւ կուսակցության ղեկավար: Ներկաների միաձայն քվեարկությամբ կուսակցության ղեկավար ընտրվեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ով նախկինում էլ ղեկավարում էր կուսակցությունը, սակայն 2007 թվականին վարչապետ նշանակվելուց հետո հրաժարվել էր այդ պաշտոնից` կառավարության գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Ինչպես համագումարի ժամանակ նշեց կուսակցության արդեն նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանը, կար ոչ թե նախագահի փոփոխության, այլ վերադարձի հարց: Ներկայումս կուսակցությունը ԼՂՀ Ազգային ժողովում ունի 33 պատգամավոր, կուսակցության «Հայրենիք» խմբակցությունն ունի 12 պատգամավոր, Արցախի ժողովրդավարական կուսակցության «Ժողովրդավարություն» խմբակցությունը` 11 պատգամավոր: 5 պատգամավորից է բաղկացած «Արցախատուն» պատգամավորական խումբը, 2-ից` «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցությունը, իսկ անկախ պատգամավորների թիվը 3-ն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter