HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

34-ամյա Սամվելին չեն թողել ինքնասպան լինել

Այսօր ժամը 00.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի բազրիքից քաղաքացի է կախվել և սպառնում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:                                                                                              

Փրկարարները ճոպաններով անվնաս բարձրացրել և շտապօգնության աշխատակիցներին են հանձնել Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 36 տան բնակիչ,1977 թվականին ծնված Սամվել Ավոյանին:

Լուս.՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter